Արման Եղոյանը կարծում է, որ Վաշինգտոնում բանակցությունների հետաձգման պատճառը Թուրքիայի նախագահի այցն է Բաքու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հետաձգման պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը չէր կարող բացակայել երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Եղոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք այս օրերին հյուր ունեին: Թուրքիայի նախագահն է այսօր պատրաստվում այցելել Բաքու: Իմ կարծիքով՝ ուղղակի իրենց արտաքին գործերի նախարարն այդ օրերին չէր կարող բացակայել երկրից»,-ասաց Եղոյանը:

Արման Եղոյանը տեղեկություն չունի հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ։

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների հերթական փուլը հետաձգվել էր Ադրբեջանի խնդրանքով։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 12-ին։

Հայերեն English Français Русский Türkçe

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել