Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսության ոլորտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։

«Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 միլիարդ դրամի մասին։ Ես կտրականապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ գյուղացիները մենակ են մնացել։ Մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ։ Հայաստանի գյուղատնտեսությունը հիմա կառուցվածքային փոփոխության է ենթարկվում՝ ավանդական գյուղատնտեսությանը փոխարինման է գալիս բարձր արտադրողականության գյուղատնտեսությունը։

Այդ փոփոխությունների ազդեցությունը վիճակագրական թվերի վրա կերևա որոշ ժամանակ անց»,- ասաց Քերոբյանը։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան