Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

տեղի կունենա Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

Պետական կառույցներ

09:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ)

կմեկնարկի«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում-2» միջազգային գիտաժողովը։ Միջոցառման զեկուցումների և քննարկումների թեմաները նվիրված են Հայաստանում խորհրդային կարգերի 70 տարիների (1920-1991թթ.) ազդեցությանը, խորհրդային քաղաքականության անդրադարձներին, քաղաքական բռնություններին, խորհրդային և հետխորհրդային ուրբանիզացմանը և ապաուրբանիզացմանը, լեզվին և խոսքին, արվեստին և ճարտարապետությանը։ Գիտաժողովի առաջին մասն անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում։ Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հունիսի 15-ը։ ՀՀ ԳԱԱ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՏուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, «Ամիստադ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արմինե Ադամյանի, «Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արկադի Սահակյանիասուլիսը: Թեմա. զբոսաշրջային սեզոնի մեկնարկ. սպասվող ակտիվությունն ու ոլորտիառաջնահերթ խնդիրները։

V

15:00-ից

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում

կկայանա «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողով։ Համաժողովի շրջանակում ժամը 15:20-ին, նախատեսված է հայտարարություն ԶԼՄ ներկայացուցիչների համար: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցով, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկի, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչի: Մամուլի համար նախատեսված հայտարարությանը կհաջորդի համաժողովի պաշտոնական բացումը: ՀՀ ԿԳՄՍՆ

V

15:20-ին

ՀՀ կենտրոնական բանկում

կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 15:30-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:30-ին

Արշակունյաց 24/1 հասցեում

տեղի կունենա Արամի 23 հուշարձան շենքի քանդման կապակցությամբ դեռևս 2018 թվականին հարուցված քրեական գործով առանցքային մեղադրյալ Գևորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի բողոքի քննությունը:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մշակույթ

15:00-ին

Կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում

կկայանա Լեւոն Չաուշյանի անվան ներկոնսերվատորիական 2-րդ մրցույթի մրցանակաբախությունը: 2023 թվականի հունիսի 1-2-ը տեղի է ունեցել Լեւոն Չաուշյանի անվան ներկոնսերվատորիական 2-րդ մրցույթը։

17:00-ին

Քաղաքային պանթեոնում

կկայանա հուշարձանի բացման արարողություն: Հունիսի 13-ը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է։ Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է արտիստը, տեղի կունենա հուշարձանի բացման արարողություն։ Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձանի հեղինակը քանդակագործ Զամոկ Սարգսյանն է։ Արարողությանը ներկա կլինեն նրա հարազատները, մտերիմները, բեմընկերները։

V

Հայերեն Русский

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են