Հունիսի 12-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

12 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

09:00-ին

«Անի Պլազա» հյուրանոցում (Սայաթ-Նովա 19)

կմեկնարկի Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։ Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 100 գիտնականներ։ Գիտնականները հանդես կգան զեկուցումներով ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև կներկայացվեն խոշորամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները, ինչպիսիք են՝ «James Webb Space Telescope», «eROSITA», «Five-hundred-meter Aperture Spherical radio Telescope», «MAGIC», «CTA», «IceCube», «IXPE», «LHAASO», «HXMT» և այլն։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը։ ՀՀ ԳԱԱ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա«Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանի, «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի ասուլիսը: Թեմա. «Newmag summer fest 2023»ամառային գրքի փառատոն. միջոցառման ծրագիր, առաջիկա անելիքներ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

19:00-ին

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում (Խորենացի 15)

տեղի կունենա գրող, քաղաքագետ Գայանե Անանյանի «Արքայություն» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին կհաջորդի պանելային քննարկում՝ փորձագետների մասնակցությամբ։ Քննարկման բանախոսներն են՝ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, հոգեբան Հրաչյա Տաթևյանը, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։ «Արքայություն» վեպի ծանոթագրություն. 2041թ.: Հայաստանը Թուրանի միության դեմ պատերազմի մեջ է: Սպառնում է նոր համաշխարհային պատերազմ: Սա պատմություն է անկախության սերնդի՝ անկախության համար պայքարի մասին:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

10:30-ին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում /Զարոբյան փող.3/

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նախաձեռնեցԱրամ Խաչատրյանի «Նամականի»գրքի անգլերեն թարգմանության տպագրությունը։ Կկայանա«Ես եվրոպացի հայ եմ»թեմայով քննարկումը, որի շրջանակներում տեղի կունենա նաև վերոնշյալ գրքի շնորհանդեսը։ Մարիամ Առաքելյան, 012545115։

19:00-ին

Կինոյի տան մեծ դահլիճում

(Վարդանանց 18)

կկայանա 21-րդ Մէկ կադր կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը: Փառատոնը կբացվի ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» հայ-իրանական անիմացիոն ֆիլմի հայկական պրեմիերայով։ Ֆիլմի սցենարիստներից մեկն է հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը։ Բացմանը կունկնդրեն նաև կոմպոզիտոր, թառահար, իմպրովիզացիոն երաժիշտ, պրոդյուսեր և բացման ֆիլմի կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի կատարումները:

13։00-ին

ԵրևանիՇառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի«Ուսանողական թատրոն»-ում

տեղի կունենա նոր ներկայացման պրեմիերա։

Բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստԴավիթ Հակոբյանի բեմադրությամբ «Սասունցի Դավիթ» ներկայացման առաջնախաղըտեղի կունենա «Ազնավուր» քոլեջի դահլիճում(Բագրատունյաց 37)։

«Սասունցի Դավիթ» ներկայացումը բեմադրվել է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի առաջարկությամբ և նախաձեռնությամբ։

Ներկայացման մեջ զբաղված են քոլեջի «Դերասանական արվեստ», «Էստրադային արվեստ», «Ռեժիսուրա» և «Պարարվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները։

Առաջնախաղին ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մշակութային կառույցներից ներկայացուցիչներ ու ղեկավարներ, ինչպես նաև անվանի ու հանրային դեմքեր։

ՀարցերիևառավելտեղեկատվությունստանալուհամարկարողեքզանգահարելքոլեջիԿարիերայի ուղղորդմանևտեղեկատվությանպատասխանատուԼիլիթԵղիազարյանին՝094 56 18 19

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ