4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
09 հունիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:00-ին |
«Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում |
«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» (ԱԱՊՀ) ՀԿ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կիրականացնի Հայաստանի 2023-2030թթ. Զբաղվածության ռազմավարության քննարկում։ԱԱՊՀ անդամ կազմակերպությունների հետ ռազմավարության քննարկման նախաձեռնողը ՀՀ ԱՍՀ նախարարությունն է, որը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մշակում է Հայաստանի 2023-2030թթ. Զբաղվածության ռազմավարությունը: Քննարկմանը բացման խոսքով հանդես կգան «ԱԱՊՀ» նախագահ Էլինա Մարգարյանը և ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։ Քննարկման ընթացքում ելույթ կունենան նաև ՀՀ փոխվարչապետ Մ.Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը,ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը,ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ |
V |
|
10:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
տեղի կունենա «Դրամի աղբյուրագիտական արժեքը» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի թողարկման 30-ամյակին։ Գիտաժողովին զեկուցումով հանդես կգան 40-ից ավել մասնակիցներ՝ ինչպեսՀայաստանից, այնպես էլարտերկրից: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ին |
«Իբիս»հյուրանոցի «Արարատ»սրահում |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կներկայացնի Երևանի զարգացման 10 առաջնահերթ առաջարկների վերաբերյալ ծրագիրը։ Ներկայացման փուլից հետո Խաժակյանը կպատասխանի նաև լրագրողների հարցերին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
16:00-ին |
Ձորագյուղ ազգագրական թաղամաս 11 հասցեում |
կկայանա Հայաստանի ամերիկյան համալարանի (ՀԱՀ) Նաջարյան սոցիալական ձեռներեցության կենտրոնի բացումը։ Բացման խոսքով հանդես կգա ՀԱՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դոկտոր Արմեն Տեր Կյուրեղյանը, ելույթ կունենան դոկտոր Քարոլան Նաջարեանը (առցանց) և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Միջոցառմանը ներկա կլինեն ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Լոուրենս Փիթսը, խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև համալսարանական համայնքը։ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:30-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից |
ուղիղ միացմամբ տեղի կունենա Մոսկվա-Սոչի-Մինսկ-Աստանա-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ։ Տեսակամուրջը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հունիսի 7-8-ը Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներին: Սոչիում միջկառավարական խորհրդի հարթակից լրագրողների հարցերին կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
19:00-ին |
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում |
անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա) հանդես կգա համերգով: Երեկոյի ընթացքում կհնչեն Մարկուս Շտոկհաուզենի ջազային ստեղծագործությունները՝ շեփորի, էլեկտրոնային գործիքների և ջազ տրիոյի համար: |