Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում

տեղի կունենա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով փակ նիստը, որին կհաջորդի (ժամը 13։00-ին) մամուլի համար նախատեսված ասուլիսը: Կլինի քաղաքական հայտարարություն։ Նախատեսված է նաև հարցուպատասխան։

V

17:30-ին

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում

տեղի կունենա Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային եռօրյա համաժողովի բացումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:30-ին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում

տեղի կունենա մագիստրոսական նոր կրթական ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում Ե.Կիրակոսյանը և ծրագիրը նախաձեռնած կազմակերպչական թիմը կներկայացնեն առավել մանրամասն տեղեկություններ և կպատասխանեն բոլոր հարցերին։ 2023-2024 ուսումնական տարվանից ԵՊՀ-ում մեկնարկում է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը նախաձեռնել և ղեկավարելու է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանը։ Անգլերենով անցկացվող դասընթացները կվարեն ոլորտում աշխատող փորձառու միջազգային իրավաբաններ ու առաջատար համալսարաններից հրավիրյալ պրոֆեսորներ։

V

17:00-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում

տեղի կունենա բարերար Էդվարդ Ավետիսյանին նվիրված հուշ-երեկո։ Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես կգան ՀԱՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը, Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, ինչպես նաև Ավետիսյանի կինը՝ Փամելա Ավետիսյանը։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված Ավետիսյանի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Մշակույթ

14:00-ին

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում

տեղիկունենաՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, «Ազնավուր» քոլեջի դասախոս Գայանե Հովհաննիսյանիծննդյան70-ամյակին նվիրված ցերեկույթ։ Հոբելյանականմիջոցառման ընթացքում երաժշտականողջույնով հանդես կգան հոբելյարիընկերներն ու սաները: ԿցուցադրվիԳայանե Հովհաննիսյանի ստեղծագործականուղուև կյանքիմասին պատմողֆիլմ։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ