Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀԹԳՄ նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսորՀակոբ Ղազանչյանի, թարգմանիչ, գրականագետ Մարո Մադոյանի ասուլիսը: Թեմա. Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան ազգային և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. հայկական պետական թատրոններում կայացել են Հ.Ղազանչյանի բեմադրած «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսի/հեղինակ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան/ բեմադրության առաջնախաղերը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15:00-ին

Սինոփսիս Արմենիա ընկերության շքասրահում (Արշակունյաց պող, 41)

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հրավիրում է լուսաբանելու «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած Երևանի և Գյումրու ավագ դպրոցների աշակերտների վկայականների հանձնման արարողությունը։ Միջոցառմանը ներկա կլինեն՝ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը (ենթակա է հաստատման), ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի տնօրեն Ռաֆայել Բարսեղյանը, ինչպես նաև Երևանի և Գյումրու ավագ դպրոցների աշակերտները, ուսուցիչները, ծնողները։ «Արհեստական բանականություն» դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից՝ ի նպաստ Հայաստանում և Արցախում STEM (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ)) կրթության զարգացման։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Երևանում քաղաքային պլանավորումը ընտրություններին ընդառաջ»թեմայով։ Բանախոսներ՝ ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյան, բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյան:

13:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի (Կորյունի 19, 3-րդ հարկ, ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք)

հյուրն է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը: Թեման՝ ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաները և դրանց կոռուպցիոն հետևանքները:

Մշակույթ

14:00-ին

Առնո Բաբաջանյան համերգասրահում

կկայանաանվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենի մամուլի ասուլիսը (Գերմանիա)։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի նրա մասնակացկությամբ Դիլիջանում և Երևանում անցկացվող համերգներին, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մարզային համերգաշարին։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում շարունակումէ իրականացնելմիջազգային համերգաշար՝ չորս հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ Նախագիծի երրորդ փուլի շրջանականերում ՀՀ Տավուշի մարզում կհյուրընկալվի անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա)։

15:00-ին

Հայաստանի ազգային պատկերասրահի «Արտ բազիս» գրադարանում

տեղի կունենա«Հայ հին և միջնադարյան արվեստն ու եկեղեցական գեղանկարչությունը Հայաստանի ազգային պատկերասրահում» ուղեցույց-պատկերագրքի շնորհանդեսը։ Ազգային պատկերասրահը լույս է ընծայել «Հայ հին և միջնադարյան արվեստն ու եկեղեցական գեղանկարչությունը Հայաստանի ազգային պատկերասրահում» ուղեցույց-պատկերագիրքը հայերեն և անգլերեն լեզուներով (հեղինակ՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյան):

17:00-ին

Հայաստանի նկարիչների միությունում

տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության նախագահ (1968-1982թթ), Հայրենական Մեծ պատերազմի վետերան, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100 ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին կներկայացվի նկարչի տարբեր տարիներին կերտած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունները և անձնական իրերը։ Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ