ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկի իր պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 5-ին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,-նշել է նա:

Զայնետդինովն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Վարձկան» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկման մարմինների և ուժերի կազմավորման հետ կապված փաստաթղթերը և այլ հարցեր:

Հայերեն English Русский

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց