8 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
06 հունիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /տարածքային կառավարում, դոտացիաներ համայնքներին, պատվիրակված լիազորությունների իրականացում, բնապահպանություն/շրջակա միջավայր, գյուղատնտեսություն/: |
V |
|
14:00-ին |
Ազգային Ժողովի 214 դահլիճում |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, տնտեսվարողների եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի կողմից կկազմակերպվի աշխատանքային քննարկում: Թեման մրցակցությանն առնչվող խնդիրներն են: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
12:00-ին |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) |
կմեկնարկի «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։ Ֆորումին զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի մասնագետները, հետազոտողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի գիտական տարբեր կենտրոններից։ Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4) տեղի կունենա կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-սովետական սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով, իսկ հունիսի 8-ին կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով: |
|
|
14:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաԳնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանիասուլիսը: Թեմա. Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:30-ից |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում (Ամիրյան 1) |
կկայանա Կապի Եվրոպական գագաթնաժողովի բացման արարողությունը։ Խոսնակներ՝ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյան, Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյան, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյան, Համաշխարհային «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ Միչուկի Մուանգի (առցանց): |
V |
|
18:00-ին |
Բաղրամյան 6 հասցեում |
կկայանա Երիտասարդության պալատի վերականգնման նախագծի շնորհանդեսը: Միջոցառման հատուկ հյուրը կլինի ՆԵՄՐԱ բենդը։ Պալատի վերականգնման նախաձեռնությունը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ինն է, որոնք շուրջ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին կնքել՝ մեկնարկել «Երևանի զարգացման հասարակական նախաձեռնություններ» նախագիծը։ Ինչպես Երիտասարդության պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի շրջանակում։ Երիտասարդության պալատի վերականգնմանն աջակցում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։ Օրակարգ՝ 18:00-18:30՝ հյուրերի ժամանում, DJ, 18:45-19:00՝ միջոցառման պաշտոնական բացում, 19:00-20:00՝ նախագծի շնորհանդես, հարց պատասխան, 20:00-20:45՝ ՆԵՄՐԱ խմբի համերգ, 20:45-21:00՝ միջոցառման փակում: |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
կհյուրընկալվեն Oragir.News կայքի գլխավոր խմբագիր, ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը, փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Վաչե Սիմոնյանը։ Թեմա՝ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու իրավական կամայականությունները։ |
|
|
13:00-ին |
մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված հունիսի 10-ին Սյունիքի մարզում կայանալիք Ոչխարների խուզման փառատոնին: Թեման. «Ինչ անակնկալներ են սպասվում Սյունիքում կայանալիք Ոչխարների խուզման փառատոնում»: Բանախոսներ՝ փառատոնի համակարգող Ալլա Ղազարյան, փառատոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Պողոսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյան։ Այս տարի փառատոնն անց է կացվում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ «Դը Ռանչ» ՍՊԸ-ի ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
11:00-ին |
Կոմիտասի անվան պանթեոնում |
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկից առաջ մրցույթի կազմակերպիչները, մասնակիցները, ժյուրիի անդամները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ կխոնարհեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմաքարին։ |
|
|
13:30-ին |
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3, մուտքը՝ Մարշալ Բաղրամյան պող. կողմից) |
կտրվի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Ասուլիսով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալԱրա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան 19-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Սարաջյանը։ Ճեպազրույցից հետո տեղի կունենա վիճակահանություն, որի միջոցով կորոշվի մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերը կշրջեն նաև Խաչատրյանի տուն-թանգարանում, կծանոթանան մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։ Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է հայ մեծ կոմպոզիտորի 120-ամյակը։ Ամեն տարի այդ օրը մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Նույն օրը տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգը։ |
V |
|
19:00-ին |
Արամ Խաչատրյան համերգասրահում |
տեղի կունենա Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման համերգը։ |