«Մի դրամիկի ուժը»․ բարեգործություն են անում Idram Junior-ի օգտատերերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասում էինք, չէ՞, որ ամենալավ նորություններն առջևում են։ Հիմա եկել ենք՝ կիսվելու լավ լուրերով։ «Մի դրամի ուժը» արդեն մեկը չէ․ նախաձեռնությանը միանում է «Մի դրամիկի ուժը»՝ նախաձեռնություն, որի շրջանակում բարեգործություն են անում կրտսեր օգտատերերը։

Արդեն հունիսի մեկից բարեգործություն կարող են անել բոլոր պատանիները՝ պարզապես կատարելով իրենց վճարումները Idram Junior հավելվածով։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա գերազանց հնարավորություն է՝ սովորեցնելու պատանի օգտատերերին բարեգործության մշակույթը:

«Մեզ անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսապես գրագետ, այլ նաև սոցիալապես պատասխանատու սերունդ։ Գործարկելով «Մի դրամիկի ուժը»՝ մենք ուզում ենք պատանի օգտատերերին սովորեցնել բարեգործություն անել, տեղյակ լինել այն հասարակության մարտահրավերներից, որում ապրում են։ Մեր Junior օգտատերերն արդեն իսկ բարեգործ են․ իրենք դեռ չգիտեին, բայց իրենց յուրաքանչյուր վճարման դիմաց «մի դրամիկները» կուտակվել են և միանալու են «Մի դրամի ուժը» ծրագրին», - ասել է Արսեն Քդենյանը։

Ի դեպ, հունիսի մեկի առթիվ Idram Junior-ն անձամբ մասնակցել է երեխաների համար կազմակերպված միջոցառումներին։ Հունիսի մեկին Տիկնիկային Թատրոնում ցուցադրվել են մի շարք մանկական ներկայացումներ, որոնց ընթացքում Ջունիորը ևս ներկա էր թատրոնում և օգնում էր պատանիներին գրանցվել Idram Junior հավելվածում, անցնել նույնականացում, և ողջ ընթացքում կրտսեր օգտատերերը, իհարկե, չեն մնացել առանց անակնկալի։

Մեկ այլ վառ միջոցառում տեղի ունեցավ Երևան Պարկում․ Ջունիորը հասցրեց նաև այստեղ լինել և օգնել կրտսեր օգտատերերին գրանցվել և նույնականացվել Idram Junior-ում․ դրա դիմաց պատանիները վերցնում էին կտրոններ և ստանում ուրախ ու հաճելի անակնկալներ անմիջապես Երևան Պարկում։

Ներբեռնե՛ք Idram Junior հավելվածը հիմա, գրանցվե՛ք և միացե՛ք բարեգործությություն անելու մշակույթին «Մի դրամիկի ուժի» հետ։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով