5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ
05 հունիս, 2023
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
ՀՀ ԱԺ |
|
|
11:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /Արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ/: |
V |
13:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եվրոպական ինտեգրում/: |
V |
15:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եվրասիական տնտեսական միություն եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր/: |
V |
|
Պետական կառույցներ |
|
|
09:30-ին |
«Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փ. 3/4) |
տեղի կունենա «Ատոմային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» թեմայով պանելային քննարկում։ Քննարկմանը կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ ներկայացուցիչներ և այլ ոլորտային փորձագետներ։ Միջոցառման մոդերատոր՝ Հայաստանում ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյան։ Քննարկման կազմակերպիչն է՝ «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունգարիայի էներգետիկ ոլորտի առաջատար փորձագետները կքննարկեն միջուկային էներգիայի դերը երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, էներգետիկ անվտանգության ապահովումը և Հայաստանում ատոմային էներգիայի զարգացման հեռանկարները։ |
|
10:00-ից |
«Կոնգրես» հյուրանոցում |
տեղի կունենա «Աջակցություն ՀՀ դատական համակարգի բարեփոխումներին 21-րդ դարի դատական համակարգի կառուցում» խորագրով միջոցառումը, որին կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը: |
V |
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա«FLYONE ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանիասուլիսը: Թեմա. «FLYONE ARMENIA» ավիաընկերության գործունեության արդյունքները, սպասվող նոր ուղղությունները։ |
V |
|
Մամուլի ակումբներ |
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝«Չոչնչացնել անտառը. կկարողանա՞նք. անտառային նոր քաղաքականություն»թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյան:
|
|
13:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում «Բռնության մշակույթը. ի՞նչ կփոխվի հանրային աղմուկից հետո» թեմայով: Բանախոսներ` -Զառա Հովհաննիսյան` իրավապաշտպան -Քնարիկ Գարանֆիլյան` Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ -Հասմիկ Պետրոսյան՝ փաստաբան Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։ |