Հունիսի 3-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

16:00-ին

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում /Մշակույթի տուն եւ հարակից Սբ. Հռիփսիմե եկեղեցի/

ԱՀԱ կոլեկտիվը Գորիսի համայնքապետարանի եւ Վերիշենի արհեստների կենտրոնի հետ համատեղ հրավիրում է «Կենսարար մուտքեր» գորգերի հավաքական ցուցադրության բացման արարողությանը։ Գորիսի համայնքապետարան, Եվա Կլազանց, հեռ.093 08 74 04:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ից

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում

կկայանա «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսը։ Միջոցառումը կնշանավորվի նաև Վարդենիսի քաղաքային գրադարանում TCF գրքասերների անկյունի բացմամբ, որի նպատակն է նպաստել տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։ TCF գրքասերների անկյան բացումը տեղի կունենա ժամը 14։00-ին, Վարդենիսի քաղաքային գրադարանում։ Միջոցառումը կազմակերպվում է TCF ընկերությունների խմբի ծննդյան օրվա կապակցությամբ: Եթե ցանկանում եք ներկա գտնվել միջոցառմանը և տեղում լուսաբանել այն, խնդրում ենք նախապես լրացնելհետևյալ ձևաթուղթը։ Լրագրողների տեղափոխումը Վարդենիս կիրականացվի TCF-ի կողմից։ PR specialist Arevik Hovhannisyan, +374 93 789 123:

Մշակույթ

17:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

տեղի կունենա ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինի «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունում ներկայացվելու են Հայաստան կատարած այցերի ընթացքում հեղինակի կողմից արված 147 լուսանկարներ։ Վինսլոուի գործունեությունը առավել հայտնի է հայաստանյան փաստագրությամբ, որոնք ներկայացնում են հայաստանյան առօրյան, կյանքը, պատմական իրադարձությունները և այլն։

19:00-ին

Մոսկովյան 33 հասցեում

«Երևանի գինու օրեր» փառատոնի շրջանակում տեղի կունենա ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» («Կտրատած») խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագի խոհարարական ցուցադրությունը (ժամը 19:00-ին, Մոսկովյան 33) և ամերիկյան Black Alley նվագախմբի համերգը (ժամը 20։00-ին, Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղադրված բեմահարթակ)։ Ամանդա Ֆրայթագը և Black Alley նվագախումբը Հայաստանում են ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ։ Միջոցառումներին ներկա կլինեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու դեսպանության աշխատակիցները։

Հայերեն Русский

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը