Հունիսի 1-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 հունիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-16:00-ը

Ազգային ժողովի այգում

Ազգային ժողովի այգին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու: Հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար: Լինելու են՝ գիտական փորձեր, թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ, պղպջակներով շոու, հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից, քաղցր բամբակի շոու, դեմքի նկարազարդում, ֆոտոզոնա, թխվածքաբլիթների ձեւավորում:

V

16:00-ին

Ազգային Ժողովում

կկայանա ԱԺ առողջապահության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /առղջապահություն/:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

13:30-ին

Կոմիտասիթանգարան-ինստիտուտում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀԿԳՄՍ նախարարԺաննա Անդրեասյանը ներկա կլինի «Բույսուսեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումներին: «Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտիփոքրիկ այցելուները նկարելու են բնության, բույսերի, ծառերի և ծաղկունքի թեմայով, իսկ «Բուսաբարև» կրթական ծրագրի շրջանակում երեխաները բացահայտելու են Կոմիտասի բանաստեղծական աշխարհը, ապա ստեղծագործելու են կոմիտասյան բառերով: ԿԳՄՍ նախարարը կդիտի նաև թանգարանի հիմնական ու ժամանակավոր ցուցադրությունները: ԿԳՄՍՆ

V

Պետական կառույցներ

10:00-ին

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից նախատեսվում է երեխաների մասնակցությամբ իրականացնել «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառում: Միջոցառման ձևաչափը նախատեսում է Երևան քաղաքի ավագանու նիստ, իսկ ավագանու անդամների փոխարեն հանդես են գալու աշակերտները: Աշակերտներին ընտրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներն իրազեկվել են միջոցառման մասին և ներկայացրել են թեմատիկ զեկույցներ:

12:00-ին

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում /Բաղրամյան պողոտա 24/

կկայանա Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՕՖ-ը 22 դրամաշնորհ կտրամադրի հայաստանցի գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մանկաբույժ Նանե Մնացականյանի, ԱՆմիջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանի,ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան մանկաբարձական բաժանմունքի ղեկավարԿարեն Ջուլհակյանի ասուլիսը: Թեմա. Հայաստանում կգործի Պտղի բժշկության կենտրոն։

V

14:30-ին

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (Հ.Ներսիսյան 7)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկայի» բացումը, որի ընթացքում հուշագիր կստորագրվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։ Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

ՄԱԿ-ի կոնֆերանսների սրահում /Պետրոս Ադամյան 14/

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հրավիրում է նշելու Կաթի համաշխարհային օրը: Միջոցառման նպատակն է բարձրացնել կաթի և կաթնամթերքի կարևորության մասին իրազեկումը՝ սնուցման, առողջության և կայուն սննդային համակարգերում: Պանելային քննարկման անդամներն են՝ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և Երեմյան Փրոջեքթս-ի գործադիր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Միջոցառումը ներառում է մամուլի ասուլիս և պանելային քննարկում:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

12:00-ին

Երևանի մետրոպոլիտենում /«Բարեկամություն» կայարանից

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով գնացքը կուղևորվի դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները կծանոթանան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների աշխատանքների հետ։ Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքը կուղևորվի դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ նույնպես ներկայացված կլինեն տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

V

14:00-ին

Օրրանում

Սպիտակ Արջը խորոված կպատրաստի կենտրոնի երեխաների համար։

V

14:00-ին

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում /Խանջյան 50/

կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Աշխարհը մեր պատուհանից» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես՝ Երեւանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

19:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

տեղի կունենա Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը: Այսպիսով Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնն իր հարուստ խաղացանկում բացի մանկական բալետային ներկայացումներից կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը: Ներկայացումը իսկական տոն կլինի փոքրիկ հանդիաստեսի համար՝ հագեցած հիանալի մեղեդիներով, հետաքրքրաշաժ սյուժեով և գունագեղ ու շքեղ հագուստներով: Ներկայացման երաժշտական ​​ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժոր Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյան, բեմադրող նկարիչ Ռաֆայել Խաչատրյան, ոճաբան Արայիկ Գաբաջյան, գործիքավորումը Մելիք Մավիսակալյանի:

Հայերեն Русский

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ