5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
31 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սփյուռք, երիտասարդություն եւ տեղեկատվություն/: |
V |
|
16:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /սոցիալական ապահովություն, նպաստներ եւ թոշակներ/: |
V |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
12:00-ին |
ՀՀ ԱԳ նախարարության 6-րդ հարկում /Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն թիվ 2/ |
կկայանա լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը: Կազմակերպիչներ՝ ՀՀ ԱԳՆ, Արգենտինական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենահանրային առողջության մասնագետ, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի,ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանի, ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ասուլիսը: Թեմա. մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. կանխարգելման միջոցառումներ, ոլորտի խնդիրներ։ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
17:00-ին |
«Ա1+»-ի հեռուստատաղավարում |
Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենաբանավեճ.«Կալանքը՝ որպես խափանման «նախընտրելի»միջոց. ո՞րն է պատճառը» թեմայով։ Բանախոսներ՝ Արդարադատության նախարարության քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյան, ՄԻՊ քրեական արդարադատության ոլորտում և Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյան, քրեական գործերով փաստաբան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Անահիտ Մկրտչյան, քրեական գործերով փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արա Ղարագյոզյան: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինիwww.a1plus.amկայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
10:00-ին |
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում |
տեղի կունենա Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղին ընդառաջ մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսին կհաջորդի ներկայացման գլխավոր փորձը: Ասուլիսի հիմնական բանախոսներն են՝ ներկայացման կոմպոզիտոր Քրիստ Մանարյան, բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյան, ոճաբան Արայիկ Գաբաջյան: Լրագրողների մուտքը՝ Օպերայի թատրոնի ծառայողական մուտքից: Խնդրում ենք ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: |
V |
|
18:00-ին |
Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Արամի փողոցից/ |
կկայանա «Խաչատուր Իսկանդարյան-100. քանդակագործը և քաղաքը»խորագրով ցուցահանդեսի բացումը։ Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է շուրջ 50 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, գեղանկար: «Հուշեր հին Երևանից» շարքով վարպետը վերարտադրել է մանկության հուշերում պահպանված մայրաքաղաքի երբեմնի կոլորիտը: Գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջոցով Իսկանդարյանը արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից։ |
V |