6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
30 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն, արդյունաբերություն, էներգետիկա եւ բնական պաշարներ, տրանսպորտ եւ կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն, ջրային տնտեսություն եւ սակագնային քաղաքականություն/: |
V |
|
14:45-ից |
ԱԺ գլխավոր մասնաշենքի նախասրահում |
ժամը 15:15-ին մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Սլովենիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը: Հարցուպատասխան չի նախատեսվում, այդ պատճառով խնդրում ենք հայտարարությանը ներկա լինեն միայն խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների օպերատորները: Վերջիններս ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում պետք է լինեն ժամը 14:45-ից ոչ ուշ: Խորհրդարանների ղեկավարների հայտարարություները կլինեն համաժամանակյա թարգմանությամբ: Հայտարարությունների տեքստերը կտարածվեն Ալեն Սիմոնյանի եւ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հայտարարությունից հետո: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
Շահումյանի հրապարակում |
կկայանա ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։ ՎԶԵԲ-ի և E5P հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ գնված ավտոբուսները ժամանել են Երևան: Միջոցառմանբանախոսներ.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին, ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչությանղեկավար ՋորջԱխալկացի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոն, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտեր, ՎԶԵԲփոխտնօրեն, E5P հիմնադրամ Եվա Մանիկ: |
V |
|
11:30-ին |
Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի նիստերի դահլիճում (Ֆուչիկի 32, 2-րդ հարկ) |
մայիսն ամբողջ աշխարհում մելանոմայի իրազեկման և կանխարգելման ամիս է, այս կապակցությամբ կենտրոնի մասնագետները հրավիրում են մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ ՀՀ ԱՆ խորհրդատու մաշկաբանության գծով, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյան, մաշկաբան, դերմատոսկոպիստ Շուշանիկ Կարապետյան: +374 93 59 60 04: |
|
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի, ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի, «Ընտանիք և համայնք» կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Սաֆարյանի, «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Սաբինե». աջակցություն երեխաներին և երիտասարդներին ծրագրերի ղեկավար Թամարա Սիմոնյանիասուլիսը: Թեմա. Երեխաների միջազգային օրվան ընդառաջ. երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերն ու ոլորտի խնդիրները: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ին |
«Օպերա Սյութ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Ռաֆայել Լեմկին 1, նրբ 1-3) |
կկայանա «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը։ |
|
|
14:00-ին |
«Օպերա Սյութ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Ռաֆայել Լեմկին 1, նրբ 1-3) |
ՕքսԵՋեն հիմնադրամը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ԱԺ-ՔՀԿ հարթակի հերթական հանդիպմանը: Նարինե Եգանյան, հեռ 091419756։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
17:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ «Մոռացված թագավորություն. Վերին Նավեր» խորագրով։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Շուրջ մեկ և կես հազարամյակ (Ք.ա. 23-7 դդ.) գործած Վերին Նավերի դամբարանադաշտում այսօր պահպանվել է շուրջ 500 դամբարան, որոնք ձևավորում են Հին Արևելքի ամենաընդարձակ դամբարանադաշտերից մեկը: |
V |
|
18:00-ին |
Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) |
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կկայանա կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի՝ «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը կցուցադրվի նաև «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմը։ Հրանտ Հակոբյանը ֆիլմում ներկայացնում է Թուրքիայում ձախակողմյան կուսակցության պարագլուխ Արմենակ Բաքրճյանի (Օրհան Բաքըրի) կարճատև, հերոսական կյանքի պատմությունը: |