Մայիսի 28-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային Ժողովում

կկայանա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն /հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաականություն, ծախսեր, պակասորդ/: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվետվություն: 3. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն: 4. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացություն: 5. Կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

V

14:00-ին

Ազգային Ժողովում

կկայանա ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն/:

V

16:00-ին

Ազգային Ժողովում

կկայանա ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ /նիստը դռնփակ է/: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /պաշտպանություն, ազգային անվտանգություն եւ պետական ռեզերվներ/:

V

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

Հոգեւոր

Սպորտ

13:15-ին

Ֆուտբոլի ակադեմիայում (Ավան, Աճառյան փող. 35/31)

կկայանա Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի խոսնակներ՝ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլա, Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսի, Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյան, Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյան, ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան, «Տաշիր» ընկերությունների խումբ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյան: Հայաստանում առաջին անգամ անցկացվում էՄիլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որը մարզերի շուրջ 160 պատանու հնարավորություն կտա մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների հետ՝ Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարըբարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը և որին միացել են Հայաստանի առաջատար բրենդերը: Ճամբարն անցկացվում է «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո:

V

Հայերեն Русский