Մայիսի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 մայիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

12:00-ին

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում (Ալեք Մանուկյան 13ա, 1-ին հարկ)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա կլինի Երևանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի վերջին դասի միջոցառմանը:

V

14:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա«EventToura»ընկերության համահիմնադիր և կրեատիվ տնօրեն Նունե Մանուկյանի, «Հայաստանիխոհարարների ասոցիացիա»-ի հիմնադիր և WorldSkills Armenia խոհարարության փորձագետ Արբի Ղարախանի, «Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամ»-ի տնօրեն Զարուհի Մուրադյանի ասուլիսը: Թեմա. «Երևանի գինու օրեր» փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը:

V

16:00-ին

Երևանի քաղաքապետարանում

կանցկացվի Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրի շրջանավարտների վերջին դասը: Միջոցառման շրջանակում կներկայացվի «Ես չեմ եղել Փարիզում» խորագրով ցուցահանդեսը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Երզնկյան 75 հասցեում

կկայանա ՀՀ առաջին արտգործնախարար, «ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահՐաֆֆի Հովհաննիսյանիմամուլի ասուլիսը։ 093668030,077457342։

15:00-ին

Հանրապետության Հրապարակից դեպի ՄԱԿ-ի գրասենյակ,

Հայաստանի եզդիական համայնքը՝ ի դեմս Եզդիների ազգային միության, կիրականացնի հանրահավաք՝ ի պաշտպանություն Իրաքի եզդիների, ովքեր այսօր ենթարկվում են ատելության խոսքի, որը հղի է նոր ցեղասպանության վտանգով։ Հայաստանի Եզդիների ազգային միություն

V

19:00-ին

Կինոյի տանը /Վարդանանց 18/

կկայանա «EVN Report մեդիա փառատոն»-ի բացման արարողությունը: Մայիսի 26-28-ը արդեն երկրորդ անգամ կանցկացվի «EVN Report մեդիա փառատոն»-ը, որը կհամախմբի տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: EVN Report առցանց վերլուծական, լրատվական հարթակի նախաձեռնած եռօրյա փառատոնը կընդգրկի TEDxYerevanSalon, պանելային քննարկումներ, ակադեմիական և անձնական զրույցներ, աշխատարաններ, պորտֆոլիոների խորհրդատվություններ, ցուցահանդեսներ։ Միջոցառմանը հրավիրված են հյուրեր միջազգային այնպիսի հայտնի լրատվական հարթակներից, ինչպիսիք են NBC NEWS, NEW YORK TIMES MAGAZINE, POLITIFACT, OCCRP, VICE, LE MONDE, BLANKSPOT, CNN-NEWS18, THE NEW STATESMAN, THE NEW YORKER և այլն։ 099 52 14 04:

Մշակույթ

12:00-ից

Ազգային գրադարանում

«Գրական հանդիպումներ Հայաստանի ազգային գրադարանում» ծրագրի շրջանակում գրադարանը կհյուրընկալի ռուս ժամանակակից գրողների։ Ժամը 12:00-13:00-ը՝ էքսկուրսիա ռուսական նորագույն գրականության աշխարհում։ Կմասնակցեն Յանա Վագները, Ելենա Շուբինան, Տատյանա Սոլովյովան։ Հանդիպումը կվարի բանասեր, թարգմանիչ, գրականագետ Դարյա Կուզինան: Ժամը 19:00-20:00-ը՝ դատարկ գնացքներ. ճամփորդության ներքին հեռանկար։ Հանդիպում Դմիտրի Դանիլովի հետ։ Հանդիպումը կվարի գրականագետ հրատարակիչ, ժամանակակից ռուսական արձակի ոլորտի առաջատար փորձագետ Ելենա Շուբինան:

14:30-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտությանտանը (Իսահակյան 1)

տեղի կունենա Մանսուրյանի անվան

միջազգային կոմպոզիտորական մրցույթի եզրափակիչ փուլի և գալա համերգի փորձը։Մինչ փորձը լրագրողները հնարավորություն կունենան զրուցելու մաեստրո Մանսուրյանի, մրցույթի կազմակերպիչների, եզրափակիչ փուլ անցած կոմպոզիտորների հետ։ Փորձի ընթացքում «Ասոնանս» անսամբլի կատարմամբ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները։ Մանսուրյանի անվան մրցույթին դիմել էին 13 երկրի 24 կոմպոզիտորներ։ Ժյուրիի գնահատման արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 6 կոմպոզիտորներ, որոնք էլ պայքարում են հաղթողի կոչման համար։

Սպորտ

20:00-ին

«Միկա» մարզադահլիճում (Մանանդյան 41)

կկայանա բասկետբոլի Ա-լիգայի բացման արարողությունն ու առաջին խաղը։ Առաջին խաղում միմյանց դեմ մրցելու են «Ուրարտու» և «Արթիկ» թիմերը։Խնդրում ենք Ձեզ հետ ունեցեք Ձեր լրագրողական բեյջը։ Ա-լիգայի թիմ

V

Հայերեն Русский

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ