Քաղաքականություն

Շոյգուն նշել է ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին Հայաստանի մասնակցության կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Շոյգուն նշել է ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին Հայաստանի մասնակցության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում օպերատիվ և մարտական ​​պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և հնարավոր ամեն բան անում ենք Անդրկովկասում իրադրությունը կայունացնելու համար: Դրա հետ մեկտեղ ես հատկապես կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում օպերատիվ և մարտական ​​պատրաստության համատեղ միջոցառումներին», - ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Մինսկում այսօր կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում