5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
25 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10։00-ին |
Ազգային ժողովի նիստերի դահլիճում |
Կշարունակվի ԱԺ հերթական նիստը |
V |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Դավթյանի, Ոչխարների խուզման փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանի ասուլիսը: Թեմա. զբոսաշրջային փառատոններ. Սպասվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները: |
V |
|
11:00-ին |
Երևանի բուսաբանական այգում |
ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հրավիրում է լուսաբանելու ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Ա.Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը կներկայացնի նախագծահեն կրթության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները «Երևանի բուսաբանական այգու հողերի և փոշու էկոլոգիական և առողջական ռիսկի գնահատում» թեմայով: +37498) 946846, |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
16:30-ին |
Ռուսական գրքի տանը (Վարդանանց 6) |
կկայանա «Ապագայի ոգեշնչում» խորագրով ֆորում: Ֆորումը անցկացվում է համառուսական «Վդոխնովիտելի» շարժման շրջանակներում, որը ներառում է հաջողության հասած մասնագետների դասընթացներ դեռահասների համար: Հայաստան կժամանեն՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան բանկի տնօրենների խորհրդի անդամ, Skill Cup միկրոուսուցման հարթակի համահիմնադիր Ալեքսեյ Կորովինը, VK-ում դպրոցական և երիտասարդական նախագծերի զարգացման տնօրեն, դպրոցականների, երիտասարդների և ուսուցիչների հետ աշխատանքի պատասխանատու Սերգեյ Մարդանովը, «Վդոխնովիտելի» շարժման և «Headliners» էկոհամակարգի ազդեցության ակումբների համահիմնադիր Միխայիլ Պալեյը: |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
10:00-ին |
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Պալեանների անվան դահլիճում |
տեղի կունենա «Ռուսաստանը և աշխարհը: Երկխոսություններ 2023: Նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (ՀԶԱՀԻ): Երևան կժամանեն և ելույթով հանդես կգան ՀԶԱՀԻ-ի տնօրենի տեղակալ, սոց.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան, Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Կուրիլյովը և ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային «Վալդայ» բանավիճային ակումբի փորձագետ, միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Իգոր Մատվեևը: Վրաստանից գիտաժողովին մասնակցում են Եվրասիայի ինստիտուտի տնօրեն Գուլբաատ Ռցխիլաձեն և Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Էլիզբար Էլիզբարաշվիլին: Միջազգային գիտաժողովը վարում են ՀԶԱՀԻ-ի փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան և դոցենտ Արամ Սաֆարյանը: Գիտաժողովի լեզուն ռուսերենն է: Գիտաժողովի շրջանակում պատվոգրեր և գովասանագրեր կհանձնվեն երիտասարդ գիտնականի և ասպիրանտի լավագույն հոդվածի և լավագույն ուսանողական գիտական աշխատանքի մրցույթների հաղթողներին ու մրցանակակիրներին: Նախատեսված են 11 պատվոգիր և 8 գովասանագիր: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
15:00-ին |
ՀակոբՊարոնյանի անվաներաժշտական կոմեդիայի պետական թատրոնում |
Հունիսի1-ինընդառաջ «ShakArt»արվեստի ևզարգացմանկենտրոնը կբեմադրի ներկայացումներ։Ներկայացումների ժամերը.15:00-ին՝ «ՓուփուշիկՌիքե», 17։00-ին՝ «Չարիվերջը»,19։00-ին՝ «Եսևնա»: |
V |