Որևէ մեկը չի վիճարկում այն փաստը, որ Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է, բայց Հայաստանը պետք է բանակցի ու պայքարի․ Արթուր Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Բրյուսելյան բանակցություններից 3 օր առաջ Ադրբեջանը շարունակաբար կրակում էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների և Հայաստանի դիրքերի ուղղությամբ, որ բանակցային սեղանին ռազմական առավելության պայմաններում հասնեն այլ առավելությունների։ Մեր զինված ուժերը արժանի մարտեր են տվել այդ օրերին եւ թույլ չեն տվել, որպեսզի Ադրբեջանը ռազմական առավելության պայմաններում մտնի մեզ հետ բանակցությունների»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ալիևը կառուցողական չէ, ռազմական հանցագործ է և չի իրականացնում միջազգային դատարանների վճիռները․ որևէ մեկը չի վիճում այդ փաստի հետ։

«Մենք գնում ենք խաղաղության, որպեսզի ճանապարհները ապաշրջափակվեն, որպեսզի կարողանանք զարգանալ, բանակը հզորացնել, որ այլևս երբեք որեւէ մեկը չկարողանա մեր սահմաններին կրակել։ Մենք մեր միջազգային գործընկերների հետ շատ հստակ հարաբերվում ենք՝ թե Ռուսաստանի, թե ՛Արևմուտքի, թե՛ ԱՄՆ-ի, և նրանց ստեղծած հարթակներում փորձում ենք հնարավորինս կառուցողական լինել։ Այո, Ադրբեջանը կառուցողական չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետ քաշվենք և թողնենք այնպես, ինչպես կա կամ թողնենք բախտի հույսին։ Պարզ է, որ պետք է պայքարենք, որ միջազգային մեխանիզմներ ստեղծվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար և պարզ է, որ պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և պարզ է, որ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք ստորագրել խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը, որի շնորհիվ կկարողանանք Հայաստանի շուրջ ապահովել երկարատև խաղաղություն և զարգացում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայերեն Français Русский

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը