Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Պենտագոնի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը: