6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
23 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ԱԺ նիստերի դահլիճում |
Մեկնարկում է հերթական նստաշրջանը |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
08:30-ին |
«Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում |
ՀՀ կենտրոնական բանկը, Երևանում բրիտանական դեսպանատունը և բրիտանական Open banking excellence group-ըհամատեղ կազմակերպում ենբաց ֆինանսների (open finance) թեմայով համաժողով:«Empowering the future of finance and open banking» խորագրով համաժողովը կմեկնարկի ժամը 08։30-ին։ Համաժողովի բացմանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդես կգա ելույթով։ Մասնակիցների թվում են ՀՀ ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, ԱՍՀ, ԲՏԱ նախարարությունների, ՀՀ-ում թվային օրակարգի գծով աշխատանքների իրականացման համար պատասխանատու գործակալության ներկայացուցիչներ: Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է՝ առանց թարգմանության։ |
|
|
09:30-ին |
«Նորամուծությանև ձեռներեցության ազգայինկենտրոն» ՊՈԱԿ-ում(Կոմիտաս 49/3, 2-րդ հարկ) |
կենտրոնը գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում է տեղեկատվական սեմինար՝ «Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրերի և գործիքների վերաբերյալ» թեմայով, որի ընթացքում ոլորտի փորձառու մասնագետները կներկայացնեն իրենց փորձը և Հայաստանից ԵՄ արտահանման ու ՀՀ մարզերում երիտասարդ ձեռներեցների աջակցության ծրագրերը, ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր նկարագիրը, եվրոպական նորարարական խորհրդի մրցույթները: Կենտրոնը կներկայացնի Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագիրը, որը հաստատվել է Կառավարության որոշմամբ:077-235007: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ին |
ԿԽՄԿ պատվիրակության գրասենյակում (Նաիրի Զարյան 73/3) |
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունըկազմակերպում է դասընթաց լրագրողների համար։ Դասընթացի շրջանակներում կքննարկվեն մարդասիրական հիմնախնդիրները՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, ԿԽՄԿ-ի ու Հայաստանի Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) աշխատանքների տարբերությունն ու ընդհանրությունը, անհայտ կորած անձանց հարցերով աշխատանքը և այլ օգտակար հարցեր։ Դասընթացի լեզուն հայերենն է։ Դասընթացի տեսական մասն ավարտելուց հետո՝մայիսի 26-28-ը, մասնակիցները կմեկնեն լրագրողական շրջայցի Գորիս, Կապան, այնուհետև Սյունիքի Բարձրավան, Կաղնուտ և Ուժանիս սահմանամերձ համայնքներ, ինչպես նաև Ջերմուկ։ Լրագրողները հնարավորություն կունենան հանդիպելու տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, ծանոթանալու բնակչության հոգսերին և ԿԽՄԿ-ի իրականացրած ու ընթացիկ աջակցության ծրագրերին։ Լրագրողական շրջայցին առնչվող ճանապարհածախսը, սննդի և կացության ծախսերը կհոգա ԿԽՄԿ-ն։ ԿԽՄԿ Զառա Ամատունի, 099011360: |
V |
|
11:00-ին |
«Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան 3/4) |
տեղի կունենա «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ներկայացումը հանրությանը: Բանախոսներն են նախաձեռնության անդամներ՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյան, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյան, քաղաքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Հրանտ Միքայելյան, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյան։ Հանդիպման ընթացքում բանախոսները կանդրադառնան նախագծի ստեղծման հիմքերին, իրավական հիմնավորումներին, կառուցվածքային և կազմակերպչական կողմերին, Արցախի հարցի շուրջ հանրային մոբիլիզացիայի համար անհրաժեշտ քայլերին։ |
|
|
15:30-ին |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում |
Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա Աթենքի ազգային համալսարանի թուրքագիտության և ժամանակակից ասիական հետազոտությունների ամբիոնի դասախոս, պ.գ.դ. Հերվե Ժորժըլենի օնլայն դասախոսությունը՝ հույների ցեղասպանության վերաբերյալ: |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
12:00-ից |
«Էլիտ Պլազա» գործարարական համալիրի «Մանթաշով» սրահում |
անցկացվելու է ֆինանսատնտեսագիտական հերթական խաղ-մրցույթը: 2009 թվականից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում ու իրականացնում են ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ, որին մասնակցում են ՀՀ մարզերը և Երևանը ներկայացնող դպրոցականներից կազմված 11 թիմեր:ՀՀ ԿԲ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
14:00-ին |
Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից |
ուղիղ միացմամբ տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Աստանա-Մինսկ-Երևան տեսակամուրջ՝ հունիսի 7-9-ը Սոչիում կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ երկրորդ երիտասարդական համաժողովի նախաշեմին: Համաժողովը կայանալու է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների և առանցքային միջոցառումների շրջանակներում։ Կմասնակցեն գործարարներ, պետծառայողներ, ուսանողներ և բուհական համայնքի ներկայացուցիչներ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներից: |