Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ հայկական կողմը փաստաթղթից հանել է անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի մասին կետերը․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ հայկական կողմը փաստաթղթից հանել է անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի մասին կետերը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ ինչ կետեր է հանել փաստաթղթից։

Փաշինյանը նշեց, որ եղել են կետեր, որոնք հայկական կողմը հանել է փաստաթղթից՝ այն ստորագրելուց առաջ։ Դրանցից մեկը վերաբերվել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին։

«Այո, եղել են կետեր, որոնք մենք հանել ենք, և ասել ենք, որ դա ոչ մի պարագայում չենք ստորագրի։ Կետերից մեկը վերաբերվել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ եղել են մարդիկ, որոնք ասել են, որ կարող է անկլավների մասին կետով էլ ստորագրել։ «Հետագայում, իհարկե, այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել և մեր հրաժարականն է պահանջել, բայց դա փաստ է։ Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել և չեն արձանագրվել, որովհեռտև այդ դեպքում շատ մարդիկ խոսելու տարբերակ ընդհանրապես չէին ունենա»,- ասաց նա։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում