Քաղաքականություն

Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել:

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Մենք նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում Газета պարբերականը։

Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը կարող է դե-յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ըդուրս է գալիս Հայաստանից»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում