Մայիսի 21-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 մայիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:00-ին

«Երազ» այգու մեծ սրահում (Թբիլիսյան խճուղի, 1/8)

տեղի կունենա «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը։ Մատենաշարը Newmag հրատարակչության և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Պրոջեքթսի» համատեղ նախաձեռնությունն է։ Փոքրիկ ընթերցողներն ու ծնողները գրքերի մասին կտեղեկանան հենց տեղում՝ շնորհանդեսի ընթացքում։ Գրքերի մասին կպատմեն հեղինակները, թարգմանիչները, մանկավարժներն ու հոգեբանները։ Մեկ ամիս առաջ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը համատեղ ստորագրեցին հուշագիր, համաձայն որի «Երազ» մատենաշարը ներկայացնելու է հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը։ Մանկական մատենաշարի խորհրդանիշը թռչող միաեղջյուրն է: Գործակցության շնորհիվ գրքերը երեխաներին կհասնեն մատչելի գնով։

Հայերեն Русский