5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
20 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
07:30-ին |
Կառավարության շենքի մոտից |
կմեկնեն Պարզ լիճ՝ Վարչապետի այցը: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:00-ից |
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում |
կկայանա «AI Revolution» արհեստական բանականությունը բիզնեսում կոնֆերանս-ցուցահանդեսը։ Միջոցառումը հնարավորություն կընձեռի ծանոթանալու արհեստական բանականությունը սեփական բիզնեսում կիրառելու գործիքներին, հանդիպելու բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես նաև բիզնես հարաբերությունների կառուցման և մասնագիտական networking-ի: Կոնֆերանս-ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Մակիչյան Քընսալթինգ» ՍՊԸ հիմադիր Գրիգոր Մակիչյան: Հեռ. +374 91509103; 374 77447037: |
|
|
11:00-ին |
Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ |
Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ. կկայանա ծաղկեպսակի խոնարհում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում կկայանա Արա Քեթիբյանի կազմած The Genocide of the Ottoman Greeks: Reports from the U.S. Press (1913-1922) (Օսմանյան հույների ցեղասպանությունը. հաղորդումներ ամերիկյան մամուլից) գրքի շնորհանդեսը: ՀՑԹԻ-ն Հայաստանում հունական համայնքի հետ համագործակցությամբ նախաձեռնել է Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: |
|
|
16:00-ին |
«Երևան Փլեյս» հյուրանոցում |
տեղի կունենա «Արվեստը ճանապարհ է բացում» արվեստագետների և գրողների համաժողով, որի նպատակն է արվեստի ու գրականության միջոցով Հայաստանի իրավիճակից ելքեր գտնելը։ Համաժողովին կխոսի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ Ելույթ կունենա նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը։ Այնուհետև ներկա գտնվող արվեստագետների և գրողների հետ կքննարկեն գործողություններ, որոնք միտված կլինեն Արցախի ազատագրմանը։ Հովհաննես Իշխանյան |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
ժամը 13:00 |
Փաստարկ մամուլի ակումբ |
հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային գործընթացներ, հնարավոր զարգացումներ:
|
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:30-ին |
Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում |
Հայաստանիազգային պատկերասրահը հրավիրում է լուսաբանելու Մինաս Ավետիսյանի թանգարանի վերաբացումը նկարչի ծննդավայր Ջաջուռում, որին ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր։Բացմանը կհաջորդի համերգային ծրագիր՝ ժամը 15։00-ին: |
|
|
17:00-ից |
Ռուսական արվեստի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում /Իսահակյան 38/ |
կկայանա Թանգարանային գիշեր միջոցառումը: Թանգարանը միջոցառմանը հանդես կգա «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» ծրագրերով։Վերանորոգման պատճառով Ռուսական արվեստի թանգարանը ընդառաջ գնալով այցելուներին միջոցառումները կիրականացնի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում:Հեռ. 093090086: |
|
|
18:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում տեղի կունենա մշտական ցուցադրության սրահների վերաբացում։ Վերաբացվելու են «Բրոնզի դար. իրականության և առասպելների միջով», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը. Ուրարտու/Բիայնիլի», «Ուժ և գեղեցկություն. Անտիկ Հայաստան» խորագիրը կրող ցուցասրահները: Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից եզակի և բարձրարժեք նմուշներ։ Ցուցադրության բացումից հետո՝ ժամը 20։30-ին, տեղի կունենա «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղ.ղեկավար Գագիկ Գինոսյան)։ |