6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
19 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
08:30-ից |
Երևանիպետական բժշկական համալսարանիԿարմիր դահլիճում (մուտքը Աբովյան փողոցից, վարչականմասնաշենք1-ինհարկ) |
տեղի կունենա Մանկական ուռուցքաբանությանմիջազգայինմիության ասիական15-րդհամաժողովի(SIOP Asia 2023 XV Congress)պաշտոնական բացման արարողությունը,որիններկա կլինեն ոլորտի 150-իցավել մասնագետներաշխարհի շուրջ 60երկրիառաջատար բժշկական կառույցներից և ուսումնական հաստատություններից։Միջոցառմանըներկա կլինի նաևՀՀ առողջապահությաննախարար ԱնահիտԱվանեսյանը: |
|
|
11:50-ից |
Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնում |
կկայանա «Yerevan Tech Forum 2K23» ամենամյաֆորումը: Skill Event Marketing Company-ին հրավիրումէ մասնակցելու այս գարնանամենահեղինակավորբիզնես իրադարձությանը՝ Yerevan Tech Forum 2K23-ին։ Բացմանարարողությանը կմասնակցեն ևելույթիխոսքով հանդես կգան ՀՀբարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարՌոբերտ ԽաչատրյանըևՀՀ էկոնոմիկայի նախարար ՎահանՔերոբյանը։ Պանելային քննարկումներին կմասնակցենՀՀ աշխատանքիև սոցիալականհարցերի նախարարի տեղակալԴավիթ Խաչատրյանն ու ԲՏԱնախարարի առաջին տեղակալԳևորգ Մանթաշյանը։ Ելույթ կունենանմիջազգային խոսնակներԱՄՆ-ից, Ռուսաստանիցև Մեծ Բրիտանիայից։ |
|
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի, բեմադրիչ Արթուր Սարիբեկյանի, դերասաններ Ավո Խալաթյանի և Մարիամ Ղազանչյանի ասուլիսը: Թեմա. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը վերադարձել է Հունգարիայում կայացած միջազգային թատերական 10-րդ օլիմպիադայից, որտեղ ներկայացրել է«Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
12:00-ին |
Ալավերդիում |
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանում հունական համայնքի հետ համագործակցությամբ նախաձեռնել է Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Մայիսի 19-ին, ժամը 12:00-ին Ալավերդիում Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի խոնարհում, ոգեկոչման միջոցառում, Ալավերդու հունական կենտրոն: |
|
|
13:30-ին |
Կոտայքի մարզի, Գետարգել գյուղում՝ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքնման կենտրոնում (ՌՀՄԱԿ) |
կկայանա միջոցառում: Մայիսի 19-ին լրանում է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքնման կենտրոնի հիմնադրման 8 տարին։ Կենտրոնը հագեցված է փրկարարական նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։ Կազմավորման օրվանից պատրաստում և վերապատրաստում են անցել 1500-ից ավել փրկարարներ և կամավորականներ։ Կենտրոնի 8-ամյա գործունեության կապակցությամբ կազմակերպվելու է բաց դռների օր։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև բարձրաստիճան հյուրեր ՀՀ ԱԻՆ-ից, ՀՀ ՆԳՆ-ից և ՀԿԽԸ-ից: ՌԱՀՄԿ ղեկավարություն, հեռ. + 374 (60) 750-450: |
|
|
19:00-ին |
Հայաստանի ամերիկյան համալսարանիգլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում (Բաղրամյան 40) |
տեղի կունենաԱպագա Հայկականի առաջին համաժողովի արդյունքների ամփոփում, ինչպես նաև հանդիպում նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանի և Արթուր Ալավերդյանի հետ։Նախաձեռնության հիմնադիրներՌուբեն Վարդանյանը և Ռիչարդ Ազարնիանկմիանան առցանց: Համաժողովի արդյունքների ներկայացումից հետո կկայանա քննարկում լսարանի հետ ևհարցուպատասխան հիմնադիրների մասնակցությամբ։ +374 77 47 27 67: |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
12:00-ից |
Վալերի Բրյուսովի անվան համալսարանում |
Կորեական մշակույթի փառատոնի շրջանակում տեղի կունենա կորեական ուտեստի պատրաստման վարպետության դաս, որին կմասնակցեն համալսարանի ուսանողներ։ Փառատոնի շրջանակներում Երևան կայցելի Հայաստանում Կորեայի հատուկ նախագահական բանագնաց Յանգ Սուն Մինը։ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
13:00-ին |
Վանաձորի ՀԿ կենտրոնում(Վանաձոր, Խորենացի 6/1) |
Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբտեղի կունենա քննարկում.«Խախտե՞լ մարդու իրավունքները՝ անվտանգային մարտահրավերի պատրվակով»թեմայով։ Բանախոսներ՝ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
18:00-ին |
«Մոսկվա» կինոթատրոնում |
տեղի կունենա «Դետեկտիվ K. կորած կղզու գաղտնիքը» կորեական ֆիլմի ցուցադրություն, որով կտրվի Երևանում կորեական մշակույթի փառատոնի մեկնարկը։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։ Փառատոնի շրջանակներում Երևան կայցելի Հայաստանում Կորեայի հատուկ նախագահական բանագնաց Յանգ Սուն Մինը։ |