6 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
18 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
ՀՀ նախագահական |
|||
|
ՀՀ ԱԺ |
|||
|
10:00-ին |
ԱԺ 314 դահլիճում |
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովընիստ կգումարի: |
|
|
13:00-ին |
ԱԺ 334 սրահում |
համատեղ նիստկգումարեն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները: |
|
|
ՀՀ կառավարություն |
|||
|
15:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
|
|
ՀՀ նախարարություններ |
|||
|
Պետական կառույցներ |
|||
|
11:30-ից |
Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դահլիճում (Ներսիսյան 7) |
կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) անցկացմանը Հայաստանում։ Խոսնակներ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայան, Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով խորհրդատու Սամվել Դանիելյան, կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար,ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ,Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն,պրոֆեսոր Գևորգ Թամամյան: |
|
|
12:00-ին |
Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում (Զարուբյան 20) |
տեղի կունենա մամուլի ասուլիս նվիրված՝ «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյան, Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմենուհի Ավետիսյան, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյան: Մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով: ՀՀ ԿԳՄՍՆ |
|
|
14:30-ից |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչական շենքում /Կորյունի 15/ |
հանձնաժողովի նոր կայքի տվյալների օգտագործման տեսանկյունից արդյունավետ հասանելիության ապահովման նպատակով հանձնաժողովը կազմակերպում է «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ: Աշխատանքային քննարկմանը կմասնակցի նաեւ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը նախագծող ու կառուցող «Սիներջի Ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերության ներկայացուցիչը: |
|
|
17:00-ին |
Մատենադարանում |
«Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում այս տարի Մատենադարանը կներկայանա նոր ցուցահանդեսով՝ «ՌՋԾԷ. պատմության բանալի» խորագրով, որի նպատակն է հանրությանը ներկայացնել Մատենադարանի պատմություն վաղ անցյալից մինչև մեր օրերը։ Կներկայացվի ոչ միայն որպես ձեռագրերի պահոց, գանձարան, գիտական մտքի շտեմարան, այլև երևանյան համայնապատկերում իր ուրույն տեղը զբաղեցնող ճարտարապետական նշանավոր հուշարձան։ Կարևոր ցուցանմուշը լինելու է նվիրաբերված եզակի ձեռագիր՝ արծաթաքանդակ կազմով, որը երբեք չի ցուցադրվել։ |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|||
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|||
|
Մամուլի ակումբներ |
|||
|
Մշակույթ |
|||
|
14:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա «Տատիկիս գործած գորգը» կրթական ծրագիր դպրոցականների համար, իսկ ժամը 17։00-ին՝ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կվարի դասախոսություն՝ «Թանգարանները Հայաստանում. անցյալից ներկա» թեմայով։ |
|
|
14:00-ին |
ՀԳՄ կլոր սրահում |
տեղի կունենա արձակագիր Հովհաննես Երանյանի ծննդյան 60 ամյակին նվիրված գրական ցերեկույթ։ |
|
|
Հոգեւոր |
|||
|
Սպորտ |
|||