Քաղաքականություն

Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ

1 րոպեի ընթերցում

Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Բացի դրանից, կկայանան նաև առանձին բանակցություններ Երևանի և Բաքվի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև: Առանձին կանցկացվեն հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է դիվանագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում