Քաղաքականություն

Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել․ ԱԳ նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել․ ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և որի համար վճարել է։

«Սպառազինությունները իրոք չեն հասել Հայաստան, և այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս հայտարարության հետ կապված ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասաց Սաֆարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում