Քաղաքականություն

ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպանը նշեց միջազգային մեխանիզմի մասին

1 րոպեի ընթերցում

ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպանը նշեց միջազգային մեխանիզմի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մայիսի 14-ին կայացած բանակցությունների վերաբերյալ հարցին:

Դեսպանը նշեց, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը բարձրացվել է:

«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասաց դեսպանը:

Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր:

«Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում