7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
12 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
ԱԺ 114 դահլիճում |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգը՝այստեղ: |
V |
|
13:00-ին |
ԱԺ 414 դահլիճում |
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովընիստ կգումարի: |
|
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:00-ից |
Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում |
«Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի» միությունը կազմակերպում է երկրորդ տարեկան կոնգրեսը։ Մայիսի 12-ը նվիրված է ամենամարդասիրական մասնագիտություններից մեկին.աշխարհի մի շարք երկրներում այն նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր։ Կոնգրեսիբացմանըխոսքովհանդեսկգան ՈՒԱԿ տնօրեն ՆարեկՄանուկյանը,ՀՀ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարԳևորգ Թամամյանը:Կլինեն բարձրաստիճանհյուրեր ՀՀ առողջապահության նախարարությունից: |
|
|
10:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում |
տեղի կունենա երկօրյա մեծ գիտաժողով, որի շրջանակներում կներկայացվի նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» գիրքը։ 1990 թվականի օգոստոսին Հայաստանը դարձավ առաջին հանրապետությունը բալթյան երկրներից հետո, որը հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախանալու մասին: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն էլ իր հերթին առաջին երկրներից էր, որը ճանաչեց այս անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ։ Ողջույնի խոսք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան /ենթակա է հաստատման/, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահի տեղակալ, պրոֆ., դր. Բիթե Նոյս, Հայ-գերմանական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսման /տեսաուղերձ/, Հայ-գերմանական ֆորումի փոխնախագահ, պատվավոր դոկտոր Ալբերտ Վայլեր (Հայաստանի ճարտարապետա-շինարարական ազգային համալսարան), ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտեր: |
|
|
10:30-ին |
«Holiday inn» հյուրանոցի «Tushpa hall» սրահում /Ամիրյան 2/ |
կկայանա «Կոռուպցիայի կանխարգելման կարեւորությունը եվ ԿԿՀ-ի դերը» թեմայով աշխատաժողով: Ողջույնի խոսք՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյան, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմս: Կազմակերպիչ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում |
տեղի կունենա Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ուՄիջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվի Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ու Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնիհամատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։ Զեկույցը ներառում է 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը։ Զեկույցում մանրամասն ուսումնասիրվել է Ադրբեջանի իշխանությունների շարունակվող քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ և բացահայտվել են իրական, այդ թվում՝ խորքային մտադրությունները։ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևի ճեպազրույցը՝ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ձևաչափով։ Ճեպազրույցը նվիրված է մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի միջոցառումներին: |
V |
|
16:00-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
տեղի կունենա «Թուրքիան ընտրություններին ընդառաջ» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջ։ Թեկնածուներից ո՞վ ունի հաղթելու ավելի մեծ հնարավորություն, արդյոք հարևան երկրում հետընտրական ցնցումներ կլինե՞ն։ Այս հարցերի շուրջ կխոսի Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների պատմության ամբիոնի դոցենտ Պավել Շլիկովը։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
19:00-ին |
«Արամ Խաչատրյան» համերգասրահում |
տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնի փակման համերգը։ |
|
|
19:00-ին |
«A1 Art Space»-ում (Աբովյան 1/1, 2-րդ հարկ) |
Երևանի Բիենալե արվեստի հիմնադրամը հրավիրում է Էլսա և Լիլիթ Եղիազարյանների«Sounds of Vibration» ցուցահանդեսի բացմանը: «Թրթռումների հնչյուններ» ցուցահանդեսը երկու քույրերի՝ Լիլիթ և Էլզա Եղիազարյանների բեղմնավոր համագործակցությունն է, որի նպատակն է պատկերել և ներկայացնել տեսողական ճանապարհորդություն, որը բորբոքում է սեփական անձի զգացումը նուրբ և թրթռացող աշխարհում: +374 443 773 37 |
|
|
|
Սպորտ |
|
|
|
11:30-ին |
«Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում |
կկայանա Սևան Կարիանի և Էրիկ Ասադուրյանի մամուլի ասուլիսը: Սարդարապատ ՖԱ-ն և Ֆրանսիական Լանս ՖԱ-ն (Ֆրանսիայի Լիգա 1-ի ներկայացուցիչ) պաշտոնապես հայտարարել են իրենց համագործակցության մասին։ Առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Ֆրանսիայի «Լա Գայետ» մարզական կենտրոնում՝ 2023 թ. ապրիլի 5-ին, որին մասնակցում էին Սարդարապատ ՖԱ-ի հիմնադիր-նախագահ Սևան Կարիանը և Լանս ՖԱ-ի ակադեմիայի տնօրեն Էրիկ Ասադուրյանը։ Համագործակցության պաշտոնական հայտարարումը Հայաստանում տեղի կունենա ժամը 11։30-ին։ (+374) 55 688 233 |
V |