4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
11 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
15:00-ին |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում |
ՀՀ ԱՍՀ նախարարության և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կկնքվի համագործակցության հուշագիր՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման նպատակով։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
14:00-ին |
«Անի» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա 19) |
տեղի կունենա ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսը։ Ողջույնի խոսքով հանդես կգան. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը,Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: Բացման խոսքերով հանդես կգան. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Արսեն Ղազարյանը, Իրավունքի Եվրոպա միավորման ներկայացուցիչ, Հակակոռուպցիոն 6-րդ ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ Տիգրան Եգորյանը,Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը: Կստորագրվի Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
10:00-ին |
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում |
տեղի կունենա հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» երկու գործողությամբ կատակերգական օպերայի առաջնախաղին ընդառաջ մամուլի ասուլիս: Մամուլի ասուլիսին կհաջորդի ներկայացման գլխավոր փորձը: Ասուլիսի հիմնական բանախոսներն են՝ ներկայացման երաժշտական ղեկավար, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, բեմադրող նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, ռեժիսորի օգնական, խորեոգրաֆ Արա Ասատուրյանը: Լրագրողների մուտքը՝ օպերայի թատրոնի ծառայողական մուտքից: Ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: |
V |
|
|
Սպորտ |
|
|
|
10:00-ին |
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում (Ջիվանի փ.2) |
կկայանա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ասուլիսը, որը նվիրված է թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի պայմանագրի երկարաձգմանը։ |
V |