Հայ-ադրբեջանական բանակցությունների ամենակարևոր հարցերում առաջընթաց չկա․ ԱԽ քարտուղար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենակարևոր հարցերում առաջընթաց չկա․ այդ հարցերը վերաբերում են Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի արձանագրմանը, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այսօր մեզ չի հաջողվում նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը, քանի որ, օրինակ, Լաչինի միջանցքում, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը չպետք է ներկա լինի, բայց ներկա է այս պահին։ Մեզ համար շատ կարևոր է, որ ունենանք միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը։ Այսինքն, բոլորը հավատարիմ կմնան բոլոր պայմանավորվածություններին»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական վերջին բանակցություններին` Գրիգորյանը չբացեց փակագծերը՝ նկատելով միայն, որ թեպետ որոշ հարցերում որոշակի առաջընթաց գրանցվել է, սակայն դրանք ամենահիմնարար հարցերը չեն։

Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրեց, որ առաջիկայում՝ մայիսի 14-ին ակնկալվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, ինչին հաջորդելու է հունիսի 1-ին՝ արդեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպում Քիշնևում։ «Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք»,- ասաց Գրիգորյանը։

Նա անտեղին համարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը Երևանում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշարձանի բացման առնչությամբ՝ նշելով․ «Դա Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցին խառնվելու»։ Արմեն Գրիգորյանը վերահաստատեց նաև Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում, որն է՝ կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների։

Հայերեն English Français Русский

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց