Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․ Financial Times

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․ Financial Times

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։

Գործընթացից քաջատեղյակ երեք պաշտոնյա տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Անանուն աղբյուրները Financial Times-ին հայտնել են նաև, որ նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում