Մայիսի 5-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 մայիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:30-ին

Ազգային ժողովի նոր մասնաշենքի 314 դահլիճում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպում է քննարկում՝ 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ, ովքեր դժգոհում են, որ իրենց որդիները գտնվում են գերության մեջ, սակայն ոչ՛ Հայաստանը, ոչ՛ Ադրբեջանը չեն հաստատում:

V

Պետական կառույցներ

11:00-ին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում

համալսարանը, ՀՀ ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ:Մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցության հղումը հետևյալն է՝ https://bit.ly/41Y7s2s։ Նույն օրը, ժամը 14:30-ին համալսարանում կկայանա «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ։

V

11:45-ին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում /Հալաբյան 41ա շենք/

կնշվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյակը: Միջոցառման սկզբում կներկայացվի նոր վերանորոգված սպասարկման սրահը, այնուհետև նիստերի դահլիճում կմեկնարկի բուն միջոցառումը, որի ընթացքում նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը հանդես կգան ելույթներով, կլինի պարգևատրման արարողություն և ՀԿԱԾ 25-ամյակի վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն:

V

14:00-ին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում կենսաինֆորմատիկայի ոլորտում իրականացվող նախագծի ներկայացումը։ Հետազոտական թիմում, որը ղեկավարում է գերմանացի գիտնական Հանս Բինդերը, ընդգրկված են վեց տեղացի և երկու արտասահմանցի գիտնականներ և ուսանողներ։ Հետազոտական թիմն աշխատում է ծրագրի գործընկեր Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտում։ Ասուլիսի բանախոսներ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյան, գիտական ղեկավար, պրոֆեսոր Հանս Բինդեր /Լայպցիգի համալսարան/, Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյան, ավագ հետազոտող Մարիա Նիկողոսյան:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)

տեղի կունենա «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ անդամների ասուլիսը: Թեման՝ «Անվտանգային և պաշտպանական ոլորտներում առկա իրավիճակը. իրականացվող ծրագրերը և բարեփոխումները»: Բանախոսներ՝ միավորման խորհրդի նախագահ, իրավաբան և ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյան,միավորման խորհրդի անդամ, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյան, միավորման խորհրդի անդամ, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյան, «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ անդամ Էդգար Մարգարյան:

13:00-ին

Արմավիրի «Նուկ» սրճարան-թեյարանում (ք.Արմավիր, Սայաթ-Նովա 122)

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբտեղի կուեննա քննարկում՝«Նպասո՞ւմ են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունները արդար դատաքննության իրավունքի իրացմանը»

թեմայով։ Բանախոսներ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյան, փաստաբան Արտաշես Հովհաննիսյան:

Մշակույթ

14:00-ին

«Ֆենիքս» գրախանութում (Իսահակյան 18, կամերայինի դիմաց)

տեղի կունենա Թովմա քահանա Անդրեասյանի «Բնության տաճարում», «Սիլֆի նուրբ երազանքները» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը։

V

16:00-ին

Գյումրիի կամերային երաժշտության դահլիճում

տեղի կունենա դասական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորԱրամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակին և Հայրենական մեծ հաղթանակի 78-ամյակին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կկատարեն Խաչատրյանի անվան եռյակը և ՌԴ-ից ժամանած Մաքսիմ Նովիկովը (ալտ)։ Դահլիճում կբացվի թեմատիկ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքից։ Համերգին ներկա կլինեն Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության, տարբեր դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հյուրեր։ Ցանկության դեպքում, լրագրողների տեղափոխությունը կազմակերպում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։ Ցանկացողներըմայիսի 5-ին 13։30կարող են մոտենալ «Դոմ Մոսկվի» կենտրոն(Արգիշտիի փող, 7 շենք)։

Հայերեն Русский