Քաղաքականություն

Վարչապետն իրատեսական է համարում խաղաղության հաստատումը

5 րոպեի ընթերցում

Վարչապետն իրատեսական է համարում խաղաղության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացվում են, ինչն առաջացրել է լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ, որոնք կարելի է հաղթահարել խաղաղության հաստատումով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հարցին, ով խնդրեց ներկայացնել Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ռազմավարական իրադրության վարչապետի գնահատականը։

«Մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրությունը գնահատելուց առաջ նախ պետք է արձանագրել, որ միջազգային ռազմավարական իրադրությունը ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա։ Պետք է ասեմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաև որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա, իսկ ռազմավարական գնահատականը հետևյալն է, որ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացված են, կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների։ Այսինքն՝ այն համակարգը, որը ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում, այդ համակարգը ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Այս առումով մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի հետևանքով առաջացած մարտահրավերները կառավարել կամ այդ դեֆորմացիայի բերած բարդությունները հարթել»,- Նշեց Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց, թե ինչ մեթոդներով է հնարավոր անվտանգային մարտահարվերները հաղթահարել։

«Կարող է լինել վարկած կամ առաջարկ, կամ մոտեցում, որ նոր բաղադրիչներ պետք է ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի, որովհետև նոր բաղադրիչները կարող են, իհարկե, գոյություն ունեցող որոշ ռիսկերը կառավարել, բայց մյուս կողմից կարող են իրենց հերթին նոր ռիսկեր առաջացնել։

Եթե հարց տանք՝ ի՞նչը կամ ով կարող է երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատասխանը միանշանակ է, որ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը։ Խորքային ռազմավարական առումով անվտանգությունը կարող է ապահովել խաղաղությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ մյուս հարցին, թե արդյոք իրատեսական է և հնարավոր է խաղաղությունը։

«Այո, իհարկե, խաղաղությունը հնարավոր է, բայց նաև պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։ Խնդիրը այն է, որ այստեղ կա երկու բաղադրիչ։ Առաջինը՝ քաղաքական կամք խաղաղություն հասնելու, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Այո, կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, սակայն կարող են լինել պարամետներ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով,որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։

Հետևաբար, մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել և մոտեցնել իրար, բերել նույն հարթության և նույն դաշտի վրա։ Ինչքանո՞վ դա հնարավոր կլինի, չեմ կարող ասել, բայց, որ մենք ամեն ինչ կանենք, որ այն տեղի ունենա, դա ես միանշանակ կարող եմ ասել»,- եզրափակեց Փաշինյանը։

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում