Մայիսի 4-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 մայիս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

15:00-ին

Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնում (Երևան, Տիտոգրադյան 14/10)

կկայանա միջոցառում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ առողջապահության նախարարությունը Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի տուժած համայնքներին ՄԱԶԾ-ի կողմից տրամադրվող աջակցության շրջանակում, արյան փոխներարկման երկու միավոր սարքավորում կտրամադրեն Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին և հինգ անզգայացման սարք՝ Իջևանի, Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտորններին։ Հանձման արարողությանը կմասնակցեն Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Աջակցությունը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցաբար:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

«Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում

կկայանա միջազգային համաժողով, որը կրում է«Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ.երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս»խորագիրը։ Բացման խոսք՝ Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հանրային դիվանագիտության գրասենյակի Գրանտային ծրագրերի պատասխանատու Լադիսլավ Բերանեկ, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և

տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյան:

V

Մամուլի ակումբներ

13:00-ին

«Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունում

կկայանա «Անմահ գունդ» ՀԿ-ի ասուլիսը: Մայիսի 9-ին «Անմահ գունդ» պատմամշակութային ՀԿ-ն Երևանի Հաղթանակի զբոսայգում կանցկացնի ավանդական երթ դեպի անմար կրակ: Ինչպե՞ս է այս տարի անցկացվելու երթը, ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու Երևանի Հաղթանակի զբոսայգում, այդ մասին մայիսի կպատմեն ակցիայի կազմակերպիչները՝ «Անմահ գունդ արտերկրում» ՀԿ հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:

V

Մշակույթ

17:00-ին

Գյումրիի Ձիթողցյանների թանգարանի բակում

կկայանա ջազային համերգ, մասնակիցներ՝ MALKHAS JAZZ BAND, Լևոն Մալխասյան-ստեղնաշարային գործիքներ, Նիկողայոս Վարդանյան-կոնտրաբաս, Արամո-հարվածային գործիքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։ Փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է: ՀՀ ԿԳՄՍՆ

V

18:30-ին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ մեկ»-ում և «Արծիվ» սրահում

կկայանա «Սերգեյ Նավասարդյան. Լվացք» ցուցադրության հանդիսավոր բացումը։ Վերջին տարիներին Հայաստանի ուրբանիստական մշակութային դաշտում գլխավոր դերակատարներից է Սերգեյ Նավասարդյանը, ով իր առանձնահատուկ ձեռագրով կարևոր տեղ է գրավում։ Աշխատելով թե Հայաստանում, թե արտերկրում՝ նա հայտնի է որպես yerevantropics ուտոպիստական գաղափարի հիմնադիր, որը հանգամանքների բերումով դարձել է նաև իր կեղծանունը։

Հայերեն Русский

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ