3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
03 մայիս, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ՀՀ ԱԺ-ում |
աշխատանքը կշարունակի Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:00-ին |
Հայաստանի ամերիկյան համալսարանում |
կմեկնարկի «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ընդառաջ» խորագրով միջազգային համաժողովը, որը կշարունակվի մինչև մայիսի 5-ը։ |
V |
|
11:00-ին |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մ.Բաղրամյան 24ա) |
տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղան՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Միջոցառման ժամանակ կկնքվի համագործակցության համաձայնագիր՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի միջև։ |
V |
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի անձնական մարզիչ Ռոման Ամոյանի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանի, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի ասուլիսը: Թեմա. Խորվաթիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: |
V |
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
ՀԳՄ կլոր սրահում |
տեղի կունենա բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 80 ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։ |