Ապրիլի 29-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

18:00-ից

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Պարի միջազգային օրվա առթիվ կկազմակերպվի մասշտաբային տոնական հանդիսություն։ Այն իրականացնում է նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։ Միջոցառման մեկնարկը կտրվի 18:00-ից՝ կարմիր գորգի արարողությամբ. կարմիր գորգով կքայլեն և միջոցառմանը կմասնակցեն Երևանի ավագանու անդամները, վարչական շրջանների ղեկավարները, այլ պաշտոնական այրեր, հասարական և մշակույթի գործիչներ։ Նախատեսվում են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կամ փոխնախարար Արա Խզմալյանի ելույթի ու շնորհավորանքի խոսքերը։ Ռոզա Գրիգորյան 077 30 34 84:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանում

կկայանա «ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի պաշտոնական բացումը: Թիմերը ներկայացնելու են վիրտուալ, բնագիտական մոդելներից մինչև սմարթ օրորոցի, խելացի տան անվտանգության համակարգեր։ Առաջին անգամ ԴիջիԿոդի ընթացքում կստորագրվի նաև հուշագիր՝ IoT համակարգերի իրական նախագծերում պատանի ծրագրավորողներին ներգրավելու համար։ ԱՏՁՄ-ի և «Փինսայթս» ընկերության միջև երկկողմ հուշագիրը կստորագրվի ժամը 13։30-ին, Ամերիկյան համալսարանի դասախոսական սրահում,իսկ մրցանակաբաշխությունը կկայանա ժամը 17։00-ին: Մարզային փուլերից լուսանկարները կգտնեք այստեղ։ ԱՏՁՄ

12:00-ին

Մարզահամերգային համալիրում

տեղի կունենա «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով: Մինչ այդ՝ ժամը 11։00-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ են դնելու։

V

12:00-ին

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մերձակայքում

Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդը լրատվամիջոցներին հրավիրում է հուշահամալիրի մերձակայքում կայանալիք Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունների զոհերի ոգեկոչման արարողությանը։ Միջոցառմանը ելույթով հանդես կգա ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, ով ՄԱԿ-ում ներկայացրել է Արևմտյան Հայաստանի իրավական հիմնավորման փաթեթը՝ բաղկացած 3000 էջից։ Արմենակ Աբրահամյանը ՄԻԵԴ է ներկայացրել՝ 44 օրյա պատերազմում Շուշիից տեղահանված բնիկների իրավունքի պաշտպանության հայցադիմումներ, որոնք մուտքագրվել են դատարանում և շուտով կսկսվեն դատավարությունները։

Հայերեն Русский

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ