Քաղաքականություն

Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

3 րոպեի ընթերցում

Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Էդվարդ Ասրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2-ը ուղղությունը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին հայտնել է, որ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվորեն կիրառել է հրթիռային, հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր՝ հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու քաղաքացիական օբյեկտներին։

«Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Զինված ուժերը կրեցին կորուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք նաև տարածքային կորուստներ։ Ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- ասաց Ասրյանը` հավելելով, որ մեծ վնասներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես մինչ այս պահը չի գործում Ջերմուկի ճոպանուղին։

Ասրյանը հայտնել է նաև, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։ «2021 թվականին նրանց գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի գործողությունները ռազմական ագրեսիա էին Հայաստանի Հանրապետության հանդեպ»,- ասաց Ասրյանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղում ցույց տվեց նաև, թե Ջերմուկի ուղղությամբ որտեղով էր անցնում հայ-ադրբեջանական սահմանը մինչև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և որտեղ են հիմա տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը։

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Աշխարհ

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում