Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարարը, Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՌԴ փոխարտգործնախարարը, Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում