9 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
28 ապրիլ, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
10:00-ին |
Երևանի բուսաբանական այգում (Աճառյան 1 փող. 0063) |
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հրավիրում է լուսաբանելու ականավոր բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրու, Բուսաբանական թանգարանի և Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացման արարողությունը: Մասնակիցների համար կկազմակերպվի նաև շրջայց, որի ընթացքում կներկայացվեն այգու տարածքում իրականացվող այլ ծրագրերը: ՀՀ ԳԱԱ |
|
|
10:30-ին |
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում /Արամի 1/ |
ՌԴ մշակույթի նախարարությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կանցկացնի Հայ-ռուսական առաջին մշակութային կրթական համաժողովը։ Համաժողովի լիագումար նիստին կմասնակցեն. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևը, Վոլոգդայի և Կոստրոմայի մարզերի մշակույթի դեպարտամենտների տնօրեններ Վլադիմիր Օսիպովսկին և Մարինա Նազինան, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարները, մշակութային բուհերի ղեկավարներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք լիագումար նիստի մեկնարկից առաջ կբացվի «Երգում եմ քեզ, իմ Հայաստան» ցուցահանդեսային նախագիծը։ Ցուցահանդեսը պատրաստվել է Ռուսաստանի կինոյի պետական կենտրոնական թանգարանի կողմից։ Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայացվեն «Արմենֆիլմ» կինոստուդիայի կողմից ստեղծված ֆիլմերի պաստառներ։ Միջոցառումների ավարտին՝ ժամը 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Հայաստանում ռուսական կինոյի օրերի բացման արարողությունը։ ՀՀ ԿԳՄՍՆ |
V |
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ասուլիսը: Թեմա. սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու հնարավորություն կտրվի: |
V |
|
13:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի, «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների թատերական փառատոնի տնօրեն Մարեկ Կոլովսկու (Լեհաստան) ասուլիսը: Թեմա. մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը: |
V |
|
14:00-ին |
«Կոնգրես» հյուրանոցի «Ball room» սրահում |
տեղի կունենա Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողով, որի ընթացքում ելույթներով հանդես կգան ՀՀ կառավարության, ոլորտային բուհերի, միջազգային և տեղական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: «Թեժ գիծ»՝010 206040: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:00-ին |
Մերիդիան էքսպո կենտրոնում |
տեղի կունենա Skill Event Marketing Company-ի կողմից կազմակեպվող Career City Fest 2K23՝ լավագույն գործատուների երկօրյա փառատոնի բացման արարողությունը։ Բացման արարողությունից հետո՝ ժամը 12:30-ից սկսած, կմեկնարկի VIP in the Career City Fest 2K23 կոնֆերանսը, որի մուտքը միայն հրավերով է։ Կոնֆերանսի հրավիրված խոսնակ է Unicorn Search-ի հիմնադիր, միջազգային HR փորձագետ Դարյա Բարկովան։ VIP in the CCF կոնֆերանսի ավարտին նույն օրը՝ սկսած ժամը 15:00-ից, կմեկնարկի Future Career Conf 2K23 կոնֆերանսը, որտեղ Հայաստանի առաջատար մասնագետները ելույթների և պանելային քննարկումների շրջանակներում կկիսվեն կարիերայի աճի և զարգացման իրենց փորձով։ Փառատոնի մուտքն ազատ է։ |
|
|
12:00-ին |
«Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում /Խորենացի 22/ |
Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և Առաջընթաց» (Наследие и Прогресс ) հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ: Կնշվի նաև պատերազմի վետերան՝ Լենինգրադի շրջափակման բնակիչ Գալինա Պետուխովայի ծննդյան 85-ամյակը: Միջոցառման կազմակերպիչ, Մարիամ Հովսեփյան094031115: |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
ժամը չկա |
Արմավիր քաղաքից |
Հայաստանիազգայինպատկերասրահը հրավիրում է լուսաբանելու «ԴասԱրվեստ» կրթամշակութայինծրագրի գարնանային փուլը, որը կմեկնարկի ապրիլի 28-ից Արմավիր քաղաքից։ «ԴասԱրվեստ» կրթամշակութայինծրագիրը ՀՀմարզերի մշակութայինկյանքիակտիվացմաննու թանգարանը ևկրթական հաստատությունները կամրջելուն ուղղված նախագիծ է, որն այս տարի իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ տարբեր մարզերում՝ հորդորում ենք նախապես կապվել ՀԱՊ մամուլի քարտուղար Միլենա Քիրամիջյանի հետ, հեռ. +374 94 730350)՝ լուսաբանումը կազմակերպելու նպատակով։ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
13:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝«Դուք ձերբակալված եք. ի՞նչ է պատմում Կարեն Հակոբյանը ոստիկանների հետ շփումից» թեմայով։ Բանախոսներ՝ հասարակական գործիչ Կարեն Հակոբյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
15:00-ին |
Նկարիչների միությունում |
կկայանա Սուսաննա Բուդաղյանի «Արտացոլանք» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: |
|
|
17:00-ին |
«Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում |
կկայանա Հայաստանում ռուսական կինոյի օրերի բացման արարողությունը։ Ռուսական կինոյի օրերը ռուսական կինոփառատոն ապրանքանիշի ներքո ՌՈՍԿԻՆՈ ընկերության նախագիծն է՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։ Արարողությանը հրավիրված են. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՌԴ մշակույթի փոխնախարար Надежда Преподобная-ն, ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի և թվային զարգացման վարչության տնօրեն Դմիտրի Դավիդենկոն, ՌՈՍԿԻՆՈ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եկատերինա Նաումովան։ Միջոցառման ավարտին կցուցադրվի ամենասպասված ֆիլմերից մեկը՝ «Չեբուրաշկա» ընտանեկան կատակերգությունը։ Այս նկարը ռուսական ֆիլմերի տարածման ռեկորդակիրն է՝ ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն Երևանում (ապրիլի 28-30) և Գյումրիում (մայիսի 5-7): |
|
|
|
Սպորտ |
|
|
|
12:00-ին |
Հայաստանի շախմատի ակադեմիայում /Շեվչենկո 34/ |
ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Դիվանագիտական ակումբի հետ համատեղ կազմակերպում է շախմատի մրցաշար՝ դիվանագետների, ՀՀ ԱԳ նախարարության աշխատակիցների եւ երկրի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների միջեւ: |