Տնտեսություն

Ապրիլին հավաքագրվել է արդեն 295 մլրդ հարկային եկամուտ, դա պատմական ռեկորդ է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ապրիլին հավաքագրվել է արդեն 295 մլրդ հարկային եկամուտ, դա պատմական ռեկորդ է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ, դա պատմական ռեկորդ է Հայաստանի պատմության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի քննարկմանն՝ անդրադառնալով նաև 2023 թ բյուջեին:

«Մենք 2023 թ ապրիլին ունենք պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների բացառիկ ցուցանիշ: Այսօր դեռ ապրիլի 27-ն է, դեռ մի քանի օր էլ այս ցուցանիշը կբարելավվի: Երեկ երեկոյան արդեն հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, որ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը:

2022-ին բյուջեով պլանավորածից շուրջ 80 մլրդով ավելի հարկային եկամուտներ են հավաքագրվել: 2022-ի ապրիլին հավաքագրվել է 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ: Դա բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ:

Վարչապետը նաև նշեց, որ ապրիլի 1-ից 26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 մլրդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: 2022-ի ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամ շահութահարկ: Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք մարտահրավերներին արձագանքում են ամենօրյա աշխատանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում