3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
27 ապրիլ, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
13:30-ին |
Արարատի մարզի ասորական Դիմիտրով գյուղում |
տեղի կունենա XIXդ. ասորական մատուռի պատմական արձանագրության վերականգնմանը նվիրված արարողություն: Միջոցառման մեկնարկը՝ Դիմիտրովի գյուղապետարանից, ժամը 13:30-ին: |
|
|
14:00-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (Սայաթ-Նովա 19) |
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրավիրում է մասնակցելու«Մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը և խնդիրների հնարավոր լուծումները» թեմայով կլոր սեղանին։ Կքննարկվեն մեդիա օրենսդրության բարեփոխումների մշակվող հայեցակարգի մի քանի առանցքային ուղղություններ, մասնավորապես՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հեռանկարները և դրա կապը օրենսդրության հետ, «լրատվամիջոց» և «լրագրող» հասկացությունների նոր սահմանումների անհրաժեշտությունը, պետության աջակցության հնարավորությունները ԶԼՄ-ներին։ Առկա խնդիրները կքննարկվեն օրենսդիր, գործադիր իշխանությունների, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների մասնակցությամբ։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
12:00-ին |
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում |
կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մամուլի ասուլիսը։ Լյուբիմովը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակում ապրիլի 25-ին հանդես է եկել Գյումրու կամերային երաժշտության դահլիճում։ Ապրիլի 27-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա դաշնամուրի լեգենդի մենահամերգը։Roza Grigoryan |
V |
|
19:00-ին |
Արամ Խաչատրյան համերգասրահում |
կմեկնարկի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակին։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երեկոյին ներկա կլինի մեծ կոմպոզիտորի կինը՝ Էլժբետա Պենդերեցկան։ Մենակատար Նոյեմի Գյորի (ֆլեյտա), դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ |