Քաղաքականություն

Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը. Կիպրոսի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

1 րոպեի ընթերցում

Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը. Կիպրոսի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթերի» իր միկրոբլոգի գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին՝ նշելով, որ «մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Կիպրոսի հանրապետության Արտաքին գործերի նախարարության գրառումը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը,

Մենք հիշում ենք զոհերին,

Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը,

Մենք ասում ենք այլևս երբեք

24 ապրիլի 1915 թ.», - ասվում է Կիպրոսի ԱԳՆ գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում