Քաղաքականություն

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ-ում Շվեդիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Բյորն Սյոդերը կարծում է, որ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Թուրքիան պետք է ճանաչի տեղի ունեցածը։ Դա կլինի առաջին քայլը հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հարկավոր է ճանաչել անցյալը, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։

Նրա խոսքով՝ մարդկության պատմությունը չափազանց մթագնում են բռնի գործողությունները, հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։ «Ցանկացած առանձին քննարկում կամ գործողություն, որի նպատակն է կանխել կամ խուսափել նման գործողություններից, ներդրում է բոլորիս խաղաղ ապագայի համար»,- նշում է Սյոդերը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում