Ապրիլի 22-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

19:00-ին

առցանց

Երևանի ժամանակով 19։00-ին տեղի կունենա միջազգային առցանց համաժողով՝ «Գլոբալ ճգնաժամ։ Ելք կա» խորագրով։ Միջոցառումը կազմակերպվել է«Արարող հասարակություն» միջազգային համամարդկյանին նախագծի կամավորների կողմից՝180 երկրներիցև սինխրոն կթարգմանվի150 լեզուներով։ Ներկայացված տեղեկատվությունը պատրաստվել է անկախ փորձագետների կողմից՝ հիմնվելով27 տարվա միջառարկայական հետազոտությունների վրա։ Այն, ինչ«Արարող հասարակություն» նախագծի կողմից կանխատեսվել և բարձրաձայնվել էր վերջին տարիների համաժողովների ընթացքում, տեղի են ունենում արդեն հիմա։ Համաժողովը կարող եք դիտել՝ Կայք՝ https://creativesociety.com/hy/global-crisis-there-is-a-way-out : Թելման Թադևոսյան, +374 98 677767:

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: Թեմա՝ դիտարկումներ Երևանի կանաչապատման-բարեկարգման գործընթացի, մայրաքաղաքից դուրս գիտական քաղաք հիմնելու և պետական կառավարման համակարգը Նուբարաշեն տեղափոխելու նպատակահարմարության վերաբերյալ:

14:00-ին

«Դեբատ»բանավեճի ակումբը /Արշակունյաց 3ա, մամուլի շենքի դիմաց/

հրավիրում է հերթական բանավեճի։ Քննարկմանառանցքն ենլինելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերը, մասնավորաբար, արտաքին հարաբերություններումմերերկրի անվտանգային երաշխիքներներին վերաբերող խնդիրները։ Բանավեճին կմասնակցեն ՀՀ սոցապ.նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը, պատմաբան, հասարակագետ, գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, պատմաբան-աստվածաբան Վարդան Խաչատրյանը։

Մշակույթ

12:00-ին

«Լավաշ» ռեստորանում (Թումանյան 21)

կկայանա «Լավաշի դիմանկաներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցահանդես: «Երեմյան Փրոջեքթսը» հավատարիմ մնալով իր՝ հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման առաքելությանը՝ շարունակում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված իր նախաձեռնությունների շարքը՝ այս անգամ նվիրված հայկական լավաշին։

14:00-ին

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում

տեղի կունենա Էդվին Հավսեփյանի անհատական ցուցահանդեսը: «Աուտիզմը դատավճիռ չէ» խորագիրն ունեցող ժամանակավոր ցուցադրությունը կոչված է ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու սոցիալական միջավայրում աուտիզմ ախտանիշով մարդկանց ներառման կարևորությունը: Էդվինը ունի աուտիզմի ախտանիշ, բայց նրա հետ տարվող հետևողական ու համառ աշխատանքների շնորհիվ բացահայտվել է աներևակայելի նկարչական տաղանդ: Նրա մեջ շատ ուժեղ զարգացած է գույնի ու երանգի ընկալումը, որին կարող եք ծանոթանալ դիտելով անհատական ցուցադրության մեջ ներառված ավելի քան 80 արժեքավոր աշխատանքները: Հետադարձ կապ. Արմենուհի Հովսեփյան 094779229

15:00-ին

Գյումրու համայնքապետարանի Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում

տեղի կունենա գեղանկարիչ Վաչագան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Ո՛չ ցեղասպանությանը» խորագրով։ Բոլոր նկարները նվիրված են Հայոց ցեղասպանությանը։ Vachagan Poghosyan +37495808025

Սպորտ

10:30-ին

«Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում

կմեկնարկի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը։ Առաջնությանը մասնակցում են 15 երկրների պատվիրակություններ։ Սպասվում են դիտարժան մենամարտեր։

Հայերեն Русский

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ