Ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը, երբ իշխանության էիք․ Ռուբինյանի հարցն՝ ընդդիմությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: ԱԺ փոխնախագահը խորհրդարանական ընդդիմության հարցրեց՝ երբ իշխանության էին, իրենք ինչո՞ւ չէին ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հայտարարություններին:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք իշխանության էիք, ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը»:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի մտքին առ այն, որ ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել՝ ԱԺ փոխնախագահն առաջարկեց ժամանակագրորեն հետ գնալ: «1991 թվականին ԼՂ-ում տեղի է ունենում հանրաքվե: Հանրաքվեի արդյունքում ԼՂ ժողովուրդը կողմ է քվեարկում, որ ԼՂ-ն հռչակվի անկախ հանրապետություն: Կարո՞ղ ենք դա համարել ինքնորոշման ակտ. այո: Հարց՝ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել ԼՂ ինքնորոշման ակտը: Մինչ օրս որևէ իշխանության օրոք ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն՝ որպես անկախ հանրապետություն: Խնդիրն այն է, որ մենք մեր իսկ տերմինաբանության մեջ շիլաշփոթ ենք սարքել: Օրինակ, մարդը կարող է գալ ու այս ամբիոնի մոտ ասել Արցախի Հանրապետություն, բայց իրեն ներկայացրած ուժի մտքով չի անցել (կամ, գուցե, անցել է, բայց, համենայնդեպս, չի արել) ներկայացնել նախագիծ՝ ԼՂ անկախությունը ճանաչելու մասին»,-ասաց Ռուբինյանը:

Նա հավելեց՝ հետո ՀՀ-ն, Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ասել է՝ նոր ինքնորոշման համար նոր ակտ է պետք, բայց, որպեսզի դա տեղի ունենա, պետք է Ադրբեջանը նաև համաձայնվի ժամկետի շուրջ: Ռուբինյանը, կրկին անդրադառնալով Խաչատրյանի մտքին, ասաց. «Մեծագույն ցավով պետք է պնդեմ, որ Հայաստանը՝ ի դեմս այն ժամանակվա կառավարության, փաստացի համաձայնվել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակմանը»:

Ռուբինյանի կարծիքով՝ դա է Մադրիդյան սկզբունքների ամբողջ խնդիրը: «Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: Այդպես է ստացվում»,-նշեց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ իշխանությանը դավաճանության մեջ մեղադրելուն, հարցադրմանը, թե ինչո՞ւ իշխանությունը հետամուտ չի լինում ԼՂ ինքնորոշման իրավունքին՝ նա ասաց. «Սիրելի Դաշնակցություն, երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և չեք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Անդրադառնալով Գեղամ Մանուկյանի արձագանքին, թե չեն գնացել այդ քայլին, որ բանակցությունները շարունակվեն, Ռուբինյանն ասաց՝ եթե ինքնորոշման իրավունքը անքակտելի իրավունք էր, ինչո՞ւ էին պատրաստվում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ անքակտելի իրավունքի շուրջ:

«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ճանաչում է որպես ի՞նչ»,-հարցրեց Ռուբինյանն ընդդիմությանը:

Հայերեն

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը