7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
21 ապրիլ, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11։00-ին |
ԱԺ նիստերի դահլիճում |
Կշարունակվի արտահերթ նիստը |
V |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
09:30-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
|
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:30-ին Արմենուհի |
Վազգեն Սարգսյան 3 հասցեից /ԱԳՆ շենքի մոտից/ |
կմեկնեն Գյումրի, որտեղ ժամը 12։00-ին,Գյումրու «Մտորումների թատրոնում» /ք.Գյումրի, Աբովյան 196/ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Գյումրու միջազգային թատերական փառատոն» ծրագրին, որը կկայանա ապրիլի 24-ից մայիսի 10-ը: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյան, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյան և նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյան: ՀՀ ԿԳՄՍՆ |
V |
|
10:00-ին |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում |
կշարունակվի ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտակազմակերպական գործունեությունը: |
|
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը: Թեմա. 2023 թվականիառաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: |
V |
|
14:00-ին |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում՝ |
ցուցադրության բացումից առաջ կկայանա ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2022 թ. ՀՑԹԻ կատարած աշխատանքների արդյունքները: Ժամը 15:00-ին, ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել... Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ հերթական և այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման քաղաքականությանը ինչպես հատուկ այդ նպատակի համար բացված պետական որբանոցներում, այնպես էլ իսլամական ընտանիքներում: Այն գլխավորապես հիմնված է բռնի իսլամացված, ապա հայկական ինքնությանը վերադարձած հայ երեխաների անտիպ և տպագիր հուշագրությունների վրա: Ցուցադրությունը թեմատիկ առումով բացառիկ է. առաջին անգամ շրջանառվում է եզակի փաստագրական նյութ: |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
տեղի կունենա ասուլիս: Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վնասման կապակցությամբ քրեական գործ հարուցվեց շուրջ 5 տարի առաջ, սակայն մեղավորները մինչ օրս չեն պատժվել, իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային պատկանող շենքը չի վերականգնվել։ Այս աղմկոտ գործի բոլոր շրջադարձերի մասին կպատմեն. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահՏիգրան Հեքեքյանը ևփաստաբանԱրթուր Մանուկյանը։ |
|
|
13:00-ին |
«Ա1+»-ի հեռուստատաղավարում |
Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբտեղի կունենա բանավեճ՝«Մարդու իրավունքների ինչպիսի՞ պաշտպանություն է առաջարկում2023-2025թթ․ գործողությունների ծրագիրը»թեմայով։ Բանախոսներ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանց, Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյան: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում:Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինիwww.a1plus.amկայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
13:45-ին |
Գրողների միությունում |
կկայանա ՀՀ նախագահի պետական մրցանակի արժանացած ողջ գրողների լուսանկարների բացումը: Բացումից հետո՝ ժամը 14:00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արևմտահայ պոեզիայի ցերեկույթ՝ «Դեպի աղբյուրը լույսի» խորագրով, որը ներկայացնում է ՀԳՄ ասմունքի թատրոնը։ |
|
|
15:00-ին |
Հայաստանի նկարիչների միությունում |
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար) ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված հեղինակային աշխատանքների ցուցահանդես: ՀՀ ԿԳՄՍՆ |
|
|
17:00-ին |
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64) |
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած՝ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի էսքիզների ցուցահանդեսի բացումը: 1988թ-ին «Արևիկ» հրատարակչությունը լույս էր ընծայել «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» անվանումով գիրք, որտեղ տեղ էին գտել Վ.Աբրահամյանի նկարազարդումները: Թանգարանը նախաձեռնել է այդ նկարազարդումների բնօրինակ էսքիզների ցուցադրություն: Կցուցադրվեն նաև Վ.Աբրահամյանի մի քանի կտավներ, որոնք ստեղծել է՝ ներշնչվելով ֆրանսիական հեքիաթների կերպարներից: |
V |